Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ԱՊՍՏԱՄԲԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

19/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Ահաբեկչություն Դամասկոսում

Սիրիացի ապստամբների խոշորագույն խմբավորումներից մեկըՙ «Թաուհիդ բրիգադը», նոյեմբերի 18-ին հայտարարել է իր հրամանատար Աբդուլ-Քադիր Սալեհի սպանության մասին:

Սպանվածի զինակիցները Ասոշիեյթեդ պրես գործակալության թղթակցին պատմել են, որ նա մահացել է Հալեպի նահանգում ավիառումբի պայթյունի հետեւանքով ստացած բեկորային վերքերից;

Ֆրանսպրես գործակալության տվյալներով, ծանր վիրավորված հրամանատարին հասցրել են Թուրքիայում գտնվող հիվանդանոց, սակայն, չնայած բժիշկների ջանքերին, նա մահացել է:

Սալեհի փոխարեն բրիգադի հրամանատար է նշանակվել Աբդուլ-Ազիզ Սալամեհը, որը մինչեւ վերջերս բրիգադի ստորաբաժանումներից մեկի հրամանատարն էր:

Սալեհի մահը վերջին մեկ շաբաթվա ընթացքում ապստամբների երրորդ լուրջ կորուստն է Հալեպում: Մի քանի օր առաջ այնտեղ սպանվել էին «Թաուհիդ բրիգադի» ֆինանսիստ Յուսեֆ ալ Աբբասը եւ հետախուզական գործունեության ղեկավարը:

Արեւմուտքցի դիտորդների կարծիքով, այս ապստամբական միավորումը ունի մոտ ութ հազար մարտիկ եւ Սիրիայում համարվում է հնագույններից եւ առավել մարտունակներից մեկը:

Վերջին մեկ ամսում Սիրիայի կառավարական բանակը երկրի հյուսիսում մի շարք հաջող գործողություններ է իրականացրել ապստամբների դեմ: Զինվորականներին մասնավորապես հաջողվել է ապաշրջափակել Հալեպի օդանավակայանը, ինչպես նաեւ վերականգնել դեպի Հալեպ տանող մի քանի ճանապարհների հսկողությունը:

Ֆրանսպրեսը հաղորդում է, որ Հալեպում կորուստներ կրող ապստամբները վրեժխնդրության քայլ են ձեռնարկել Դամասկոսի մոտակայքում, որտեղ նոյեմբերի 17-ին ահաբեկչությունից զոհվել է 31 մարդ:Կառավարական շենքում տեղի ունեցած պայթյունի բոլոր զոհերը բանակի զինծառայողներ են, որոնց մեջ կա 4 գեներալ:

Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությանը վկայակոչելովՙ BBC News հեռուստաալիքը հաղորդում է, որ պայթուցիկ սարքերը դրված են եղել կառավարական շենքի ներքնահարկում: Դա վկայում է, որ, չնայած շենքի պահպանությանը, պայթյունի կազմակերպիչներին հաջողվել է ներս թափանցել:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է սիրիացի ապստամբների «Դամասկոսի վահան» կազմակերպությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱԴՐԱՄՆ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՆ Է ԳՐԱՎԵԼ ՎԻՉԵՆՑԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԱԳԻՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ԿԱՆԱՉ ՍԱՀՄԱՆ». ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

«ԿԱՆԱՉ ՍԱՀՄԱՆ». ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ նորընտիր Հռոմի պապի առաջին արտագնա այցի ուղղությունը լինելու է Թուրիքիան: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am -ը։...

ԿարդալDetails

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025

Ձեռքերս, ոտքերս էլ կանդալեցին, լայն սկոչով բերանս կապեցին, քացիներով սկսեցին հարվածել, հետո մի ոստիկան ասեց՝ «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». տուժող անձ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական