Բելգիայի Լյովեն քաղաքում անցկացված շախմատի մրցաշարում միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը 7 հնարավորից վաստակած 5,5 միավորով գրավեց 2-րդ տեղը: Նա ընդամենը կես միավորով հետ մնաց բելգիացի միջազգային վարպետ Սթիվեն Ջեյրներից: Հենց վերջինիս հետ 6-րդ տուրում անցկացրած պարտիայում Մհերը միակ պարտությունը կրեց, ինչը փաստորեն ճակատագրական եղավ նրա համար: Իսկ մինչ այդ հայ շախմատիստը 5 անընդմեջ հաղթանակ էր տոնել Կարստեն Կլուգերի, Բարտ վան Պրագի, Բենջամին Տոնոլիի, Ելե Սարաուի, Հելմուտ Ֆրոյմանի նկատմամբ: 7-րդ տուրում Մհերը հաշտություն կնքեց Ռալֆ Ակեսոնի հետ: