Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՄՐՑԱՇԱՐ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Թալինում անցկացվեց հունահռոմեական ոճի ճանաչված մարզիկ եւ մարզիչ Գարեգին Ավդալյանի հուշամրցաշարը, որին մասնակցեցին «Սեւան» մարզական ընկերության տարբեր մարզերի 1999-2001-ի ծնված 114 պատանի ըմբիշներ: Մրցումներն անցկացվեցին անվանի ըմբիշի անունը կրող մարզադպրոցում:

Քաշային 11 կարգերում հաղթողներ դարձան Մանվել Խաչատրյանը (26 կգ), Մարտուն Գեւորգյանը (29 կգ), Հարություն Ֆարմանյանը (32 կգ), Լյովա Խաչատրյանը (35 կգ), Ժորա Մարտիրոսյանը (38 կգ), Վահագն Գրիգորյանը (42 կգ), Արտյոմ Թորոսյանը (46 կգ), Հրաչ Պողոսյանը (54 կգ), Ավետիք Աբրահամյանը (58 կգ), Սարգիս Թադեւոսյանը (63 կգ) եւ Զուլալ Սարգսյանը (69 կգ):