Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ 2013-ԻՆ 3-4 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ Է ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

20/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Իսկ ՀԲ տնօրենների խորհուրդը հաստատել է մեր երկրի հետ գործընկերության նոր քառամյա ծրագիրը

Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ, ՀԲ կանխատեսմամբ, այս տարի Հայաստանի տնտեսական աճը կկազմի 3-4 տոկոս, իսկ եկող տարի` 4-5 տոկոս: Նա նաեւ տեղեկացրեց, որ համաշխարհային տնտեսական աճն այս տարի կանխատեսվում է 2,9 տոկոս, իսկ մեծ ռեսուրսներ ունեցող Ռուսաստանի տնտեսական աճը` 2,5 տոկոս: Սակայն ՀԲ երեւանյան գրասենյակում երեկվա մամուլի ասուլիսի հիմնական թեման Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի հետ 2014-17 թթ. գործընկերության ռազմավարության հաստատումն ու նոր ծրագիրը ներկայացնելն էր:

ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Ժան-Միշել Հափին , ներկայացնելով Հայաստանի հետ նոր քառամյա գործընկերության ծրագիրը, տեղեկացրեց, որ ՀԲ կողմից մեր երկրին հատկացվելու է 873 մլն դոլար` ներառյալ այս տարի 72 մլն դոլար բյուջետային վարկը: Նոր ռազմավարության հիմնական նպատակը Հայաստանի տնտեսական աճին նպաստելն է մասնավոր հատվածի զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով, ինչպես նաեւ աղքատության կրճատումը, պետական կառավարման բարելավումն ու կոռուպցիայի նվազումը, ծրագրերը գյուղական ճանապարհների վերականգնման, կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտներում:

Ըստ Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալինի, Հայաստանի գումարները տրամադրվելու են լիբոր + 0,5 -1 տոկոս տոսկադրույքով, քանի որ Հայաստանը արդեն միջին եկամուտ ունեցող երկրների թվում է: Տարածաշրջանային տնօրենը հայտնեց, որ վարկերի մի մասը կտրվի ավելի փափուկ պայմաններով` 30 տարով, առաջին 5 տարին առանց վճարների: Նա նշեց, որ Հայաստանը դասվել է միջին եկամուտներ ունեցող երկրների շարքում, իսկ եվրոբոնդեր թողարկել եւ կապիտալի շուկայում ընդգրկվել աղքատ երկրները չեն կարող: Հենրի Քերալին տեղեկացրեց, որ Հայաստանում 1 շնչին ընկնող եկամուտը 2012-ին կազմել է 3700 դոլար, իսկ 2008-ին դա 3400 դոլար էր, ինչը հիմք ընդունելով ՀԲ-ն եզրակացրել է, որ տնտեսական ճգնաժամի փուլը մեր երկիրն անցել է: Նա նշեց, որ աղքատությունը չի նվազել եւ այժմ Հայաստանի բնակչության յուրաքանչյուր երրորդ բնակիչ աղքատության գծից ներքեւ է գտնվում: Հետեւաբարՙ ՀԲ աշխատանքը նույնպես ուղղված է լինելու, որ աղքատները դուրս գան այդ վիճակից, ընդգրկվելով նոր ստեղծվող աշխատատեղերում:

Հայաստանում ներդրումների նվազման խնդրի մասին խոսելովՙ Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենն ասաց, որ համաշխարհային տնտեսական 2,9 տոկոս աճի կանխատեսումը ամենացածրն է, եւ ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ աշխարհն է զգում ներդրումների նվազում: Նա նաեւ ներդրումներ ներգրավելու համար կարեւոր համարեց մեր երկրի մրցունակության բարձրացումը եւ բիզնես միջավայրի բարելավումը, որպեեսզի ներդնողներն ունենան հավասար մրցակցության հնարավորություն եւ շահավետ գործունեություն ծավալեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ԼԱՎՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ` ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաջորդ գրառումը

ՊԵԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՕՐԵՆՔԻ ՍԽԱԼ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԲԱԶՄԱԹԻՎ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐ ՀԱՅՏՆՎՈՒՄ ԵՆ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՊԵԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՕՐԵՆՔԻ ՍԽԱԼ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԲԱԶՄԱԹԻՎ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐ ՀԱՅՏՆՎՈՒՄ ԵՆ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական