Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չշփվող «կարգինը», ընդդեմ եւ մերձ քոչարյանականները, նախկին լուսավորականն ու «անող» ՔՊ-ականը՝ նույն կտավում

25/08/2023
- 25 Օգոստոսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խայտաբղետ պատկեր է ձեւավորվել Երեւանի ավագանու ընտրություններին: Քարոզարշավին մասնակցող բոլոր ուժերին մեկ անունով կարելի է «Ելք» դաշինք կոչել:  13 կուսակցություններն ու մեկ դաշինքը հետեւում են քաղաքապետ դառնալու անսանձ ցանկություն ունեցող Տիգրան Ավինյանի` քաղաքացիներին մեկիկ-մեկիկ բարեւելու շոուին, կամ էլ պարզապես պտտվում են նրա արբանյակի շուրջը՝ ընտրություններից հետո քաղաքային արեւի տակ իրենց տեղը գտնելու համար: Փոքրիշատե առանձնանում է իշխանության գալու, կարծես թե, լուրջ հայտ ներկայացրած ու Արցախից սկսող Ռուբեն Վարդանյանի «Ապրելու երկիրը»` ի դեմս նախկին լուսավորական ու պատերազմից հետո նորից Արցախում կարճ ընթացք աշխատած Մանե Թանդիլյանի: Քարոզարշավի մեկնարկից թեեւ մի քանի օր է անցել, բայց ակնհայտ է` Վարդանյանը գումար չի խնայում` ցանկալի արդյունք գրանցելու համար: Առավել տարօրինակ ու զարմանալի է Անդրանիկ Թեւանյան-Զարուհի Փոստանջյան դուետը, որ ընտրություններին ձեւավորած միակ դաշինքն է: Եթե մինչեւ ընտրությունները հիմնազուրկ էին թվում խոսակցությունները, թե դաշինքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կուրացիայի տակ է, ապա այժմ դա առավել քան հստակ է. դաշինքի՝ քարոզարշավի մասին նյութերը Ռոբերտ Քոչարյանի որդին` Լեւոն Քոչարյանը, Facebook- ի իր էջում հաճախ է տեղադրում: Փաստորեն` իր գործունեության ամբողջ ընթացքում Քոչարյանին քննադատած Փոստանջյանն այժմ ՀՀ երկրորդ նախագահի դաշինքի մաս է կազմում:

Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն էլ, որ անգամ լրագրողների հետ շփումներից վախեր ունի, խոստանում է «Շարունակել», ըստ երույթին` ընդհատակում մնալու ու ընտրյալների հետ հաղորդակցվելու ձեռագիրը:

Թե ով ինչպես կհատի ընտրական ռուբիկոնը, պարզ կլինի սեպտեմբերի 17 -ի կեսգիշերին: Բայց ռուսական ասացվածքով ասած՝ «ոզնուն էլ հասկանալի է», որ պետության համար ծանրագույն այս ժամանակահատվածում երեւանցու դարդն ու ցավն ընտրությունները չեն:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ստեփան Պապիկյանի նոր հաջողությունները

Հաջորդ գրառումը

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը հայտարարում է մրցույթ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը հայտարարում է մրցույթ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական