Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Միրզոյանի՝ Վիեննայում արած հայտարարություններին

19/07/2023
- Պաշտոնական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ երեկ Վիեննայում Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարություններին, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակմանն ու դրա հետևանքով ստեղծված մարդասիրական աղետալի իրավիճակին։

Միրզոյանը, մասնավորապես, Վիեննայում հայտարարել էր, որ «Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում վարում է էթնիկ զտումների քաղաքականություն, որի բացահայտ դրսևորումն է Լեռնային Ղարաբաղի՝ արդեն յոթ ամսից ավել շարունակվող շրջափակումը»։

«Լեռնային Ղարաբաղը կանգնած է մարդասիրական աղետի եզրին։ Դա տեղի է ունենում ի խախտումն միջազգային մարդասիրական նորմերի և ի հեճուկս միջազգային դերակատարների բազմաթիվ կոչերի, բանաձևերի և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման, որն, ի դեպ, Դատարանը վերահաստատեց հուլիսի 6-ի իր որոշմամբ», – ասել էր Միրզոյանը։

Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանում ասվում է.«Այն փաստը, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը» հարգելու փոխարեն՝ Հայաստանի արտգործնախարարը «խոչընդոտում է» խաղաղության գործընթացին՝ վկայակոչելով շուրջ 30 տարի «օկուպացված Ղարաբաղում» ապրող հայերի «իրավունքներն ու անվտանգությունը» (չակերտները՝ Ադրբեջանի ԱԳՆ), վկայում է հայ պաշտոնյաների իրական մտադրությունների մասին: Անընդունելի է «Ղարաբաղի բնակչություն» (չակերտները՝ Ադրբեջանի ԱԳՆ) ասելով նկատի ունենալ միայն հայ բնակիչների իրավունքները և անտեսել այդ հողերից «վտարված» ադրբեջանցի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը», – ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նախարարությունը նշել է, որ «Ադրբեջանը հայ բնակիչների հետ երկխոսության նախաձեռնող կողմն է, և կարևոր է փոխադարձ պատասխան տալ Ադրբեջանի այս «բարի քայլերին»։

«Տարածաշրջանում «լարված հումանիտար իրավիճակի» (չակերտները՝ Ադրբեջանի ԱԳՆ) մասին հայտարարությունները «քաղաքական արկածախնդրություն են և շահարկում» (չակերտները՝ Ադրբեջանի ԱԳՆ) Հայաստանի կողմից։ Ադրբեջանի առաջարկած Աղդամ-Խանքենդի ճանապարհով բեռնափոխադրումների վերաբերյալ առարկությունն այս պնդումների «անհիմն» լինելու օրինակ է», – հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հիշեցնենք, որ երեկ արցախցիները բետոնե արգելապատնեշներով փակել են Ասկերան-Ակնա ճանապարհը՝ այս կերպ պատասխանելով Բաքվի՝ արցախահայության մարդասիրական կարիքները հոգալու նպատակով Ակնա-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործելու առաջարկին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր միջազգային գործընկերներն անընդհատ մեր «աչքն են մտցնելու» փաշինյանական ռեժիմի հայտարարությունները

Հաջորդ գրառումը

Անհետ կորածների ծնողները հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ

Համանման Հոդվածներ

Պաշտոնական

Արմեն Գրիգորյանը կմեկնի Կիպրոս

17/11/2025
Պաշտոնական

Փաշինյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանների հետ

11/11/2025
Պաշտոնական

Փաշինյանը հիմա էլ 2 օրով թռչում է Ֆրանսիա

29/10/2025
Պաշտոնական

Ալեն Սիմոնյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի գործընկերոջը

19/10/2025
Հաջորդ գրառումը

Անհետ կորածների ծնողները հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական