Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Մեր միջազգային գործընկերներն անընդհատ մեր «աչքն են մտցնելու» փաշինյանական ռեժիմի հայտարարությունները

Իշխող ՔՊ ներկայացուցիչը հայտարարում է, թե «մենք ճանաչել և հայտարարում ենք Ադրբեջանի տարածքում գոյություն ունեցող 120 հազարանոց հայկական համայնքի իրավունքներն ու սկզբունքները». գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Հիմա, այս պարագայում Արցախի նախագահը նստացույց կանի, հացադուլ կանի, թե գործադուլ, տարբեր դեսպանատների դիմաց ակցիաներ, մեկ է` մեր միջազգային գործընկերներն անընդհատ մեր «աչքն են մտցնելու» փաշինյանական ռեժիմի նմանատիպ հայտարարությունները:

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու, Արցախի ապագան ադրբեջանցիների հետ տեսնելու, Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի հայկական համայնք դիտարկելու մոտեցումը բացառապես փաշինյանական ռեժիմի դիրքորոշումն է և որևէ կապ չունի հայ ժողովրդի կամքի և ցանկության հետ:

Արցախի հարցում բեկում մտցնելու ցանկություն ունեցող խմբերը` Արցախում, թե Հայաստանում, ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ օրակարգով դիմակայելու հնարավորություն պարզապես չունեն»: