«Էրատո ջոկատի հրամանատար, համատեղությամբ ՀՀ իշխանությունը զավթած վարչապետի տիկինը հագի շապիկով ամփոփեց հայասպան ամուսնու բրյուսելյան հանդիպումը. «Իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականը բերում է իր նոր երկիր»,- գրել է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջի հրապարակմանը:
«Էլ ինչպե՞ս հասկացնենք այս հայատյաց անհայրենիքներին, որ իրենք պարտվել են մեզ՝ Հայաստան-Արցախ Հայրենիքի տերերին, որ իրենք պարտվել են Հայաստան-Արցախ Հայրենիքի համար նահատակված քաջորդիներին:
Հ.Գ. մենք չունենք ոչինչ, բայց ունենք ՀԱՅՐԵՆԻՔ, ՀԱՆՈւՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆԱՀԱՏԱԿ ԴԱՐՁԱԾՆԵՐԻ ՊԱՏԳԱՄ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈւԹՅՈւՆ…»,- գրել է նա: