ՀՀ իշխանությունը զավթած վարչապետի տիկինը հագի շապիկով ամփոփեց հայասպան ամուսնու բրյուսելյան հանդիպումը

«Էրատո ջոկատի հրամանատար, համատեղությամբ ՀՀ իշխանությունը զավթած վարչապետի տիկինը հագի շապիկով ամփոփեց հայասպան ամուսնու բրյուսելյան հանդիպումը. «Իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականը բերում է իր նոր երկիր»,- գրել է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջի հրապարակմանը:
«Էլ ինչպե՞ս հասկացնենք այս հայատյաց անհայրենիքներին, որ իրենք պարտվել են մեզ՝ Հայաստան-Արցախ Հայրենիքի տերերին, որ իրենք պարտվել են Հայաստան-Արցախ Հայրենիքի համար նահատակված քաջորդիներին:
Հ.Գ. մենք չունենք ոչինչ, բայց ունենք ՀԱՅՐԵՆԻՔ, ՀԱՆՈւՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆԱՀԱՏԱԿ ԴԱՐՁԱԾՆԵՐԻ ՊԱՏԳԱՄ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈւԹՅՈւՆ…»,- գրել է նա:
