Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ամփոփելով մրցաշրջան-2013-ում հայ սամբիստների ելույթները, որոշել է տարվա 10 լավագույն սամբիստներին:
Հայաստանի լավագույն սամբիստ է ճանաչվել վերջերս աշխարհի չեմպիոնի տիտղոսը 2-րդ անգամ նվաճած Աշոտ Դանիելյանը: 2-րդ տեղը զբաղեցրել է Ունիվերսիադայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Տիգրան Կիրակոսյանը: Լավագույն եռյակը եզրափակել է աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր, աշխարհի գավաթի խաղարկության փուլերում ոսկե, արծաթե եւ բրոնզե պարգեւների արժանացած Մավրիկ Նասիբյանը:
Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաեւ Գրիգոր Մխիթարյանը, Սոսե Բալասանյանը, Երջանիկ Կարապետյանը, Հակոբ Առաքելյանը, Էդիկ Պետրոսյանը, Ռոզա Խաչատրյանն ու Վաչիկ Վարդանյանը: