Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ ՄՆԱՑ, ԻՍԿ ՌՈՒՍՆԵՐԸ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼ ԵՆ

05/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ Ազգային ժողովում քվեարկության դրվեց ընդդիմության այն հայտարարության տեքստը, որով պահանջվում էր կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը մեկ տարով հետաձգելու հարցը քննարկել: Մինչեւ քվեարկությունը ՀՅԴ-ն 20 րոպե ընդմիջում վերցրեց, բայց դա էլ չօգնեց, որ բացակայողները գան ու օրինագծի հաստատմանն անհրաժեշտ ձայներն ապահովեն, քանի որ, ինչպես եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էր ծանուցել, մեծամասնությունը դեմ էր քվեարկելու: Ի վերջո քվեարկեցին, եւ ստացվեց 45 կողմ, 56 դեմ, եւ օրինագիծը չանցավ:

Դրանից հետո կուտակային բաղադրիչի դեմ պատգամավորների բողոքը շարունակվեց` ԱԺ դարպասների մոտ մյուս բողոքողներին միանալով: Բողոքողները շարժվեցին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղ նրանց ասվեց, թե ՄԻՊ գրասենյակում քննարկվել է օրենքը, հայտնաբերվել են հակասահմանադրական նորմեր, այնպես որ ՄԻՊ-ում աշխատում են Սահմանադրական դատարան դիմելու հիմնավորումների վրա, ու հնարավոր է` ընդդիմադիրների հետ միասնաբար դիմեն ՍԴ:

Զերծ չենք մնա այս առիթով մի քանի դիտարկումներից. եթե մեր ընդդիմադիրները շատ էին ուզում, որ այս հայտարարությունն ընդունվի, պիտի ջանային, որ ընդդիմադիր խմբակցությունների բավական բացակա պատգամավորները ներկա լինեին, որոնց մի մասը լայեղ չի անում ընդհանրապես գալ Ազգային ժողով, ոմանք չէին զոհել տարաշխարհիկ գործուղումը, ոմանք հենց այնպես չէին ներկայացել, այլապես հայտարարությունը կանցներ ձայների պարզ մեծամասնությամբ:

Մեր մյուս դիտարկումը վերաբերում է իշխանական մեծամասնության զարմանալի համառ պահվածքին այն դեպքում, երբ նրանք հիմա սիրում են ռուսական ուղղության օրինակները, իսկ ռուսները մեկ տարով հետաձգեցին կուտակային բաղադրիչի պարտադիր կիրառումը` մինչեւ 2015 թվականը: Ռուսաստանում մեխանիզմները որոշակիացնելու խնդիրներ տեսան, իսկ մերոնք երեւի շատ մտահոգ են էսօրվա մեր երիտասարդների ապահով ծերությամբ ու չեն հետաձգում` դե, երիտասարդները սոված էլ կդիմանան: Այնպես որ` հունվարի մեկից 1974 թվականին եւ հետո ծնվածների վրա նոր բեռ է ավելանալու` աշխատավարձի 5-10 տոկոս պարտադիր կուտակայինի վճարի տեսքով, իսկ դա մոտավորապես որեւէ տեսակի կոմունալ վճարի գին է կազմելու, կամ էլ մերոնք պիտի մի փոքր էլ սահմանափակեն հիմնականում սննդին տրվող իրենց ծախսերը, զսպեն ախորժակը` բա չբարեփոխվե՞նք:

Երեկ բավական թունդ որակումներով ու մի շարք թվերով համեմված քննարկվեց ՀԱԿ խմբակցության հարցապնդումը` Հայաստանում կոռուպցիայի համակարգված եւ համատարած լինելու վերաբերյալ: Հարցապնդումը ներկայացնող Լեւոն Զուրաբյանը խոսում էր կոռուպցիոն բուրգի մասին, տարեկան բյուջեին կոռուպցիայի պատճառով հասցվող 1,7-1,8 մլրդ դոլարի վնասի , իսկ բուն բյուջեից` տարեկան 700 մլն դոլար թալանի մասին, ու մեղադրանքներն ուղղվում էին դեպի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նեղ շրջանակ: Կառավարությունից որպես պատասխանող կողմ ներկայացած արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ արծարծվող հարցերը կառավարության իրավասությունների շրջանակում չեն եւ այլ հասցեատերեր ունեն` բարձրաստիճանների էթիկայի հանձնաժողով, տեղական կառավարման մարմիններ: Իսկ հնչած գնահատականներին էլ կառավարությունը համաձայն չէ` կոռուպցիայի ցուցանիշը ԱՊՀ երկրների համեմատ ամենաբարվոքը Հայաստանում է, վերջին 1 տարում 11 կետով բարելավվել են մեր ցուցանիշները:

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի կիզակետում երեկ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն էր:

Նախ Արամ Մանուկյանը հետաքրքրվեց գազի գնով, հայկական կողմի պարտքով եւ դրա դիմաց «Հայռուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասի հանձնման իրավական հիմքերով, այն է` ինչո՞ւ է մեր կառավարությունը 100 տոկոսով մարել մասնավոր ընկերության պարտքը, հարցը երկրորդեց նաեւ` Արծվիկ Մինասյանը :

Ըստ Մովսիսյանի ` պարտքը, որը գոյացել էր գազի սակագնի մեղմման արդյունքում, ինչ-որ ձեւով պետք է մարվեր, 20 տոկոսի գնահատումներն էլ ցույց են տվել, որ այս ձեւով վճարելն է ձեռնտու:

Իսկ ընդհանրապես` եւ «Հայռուսգազարդի», եւ «Որոտան ՀԷԿ»-ի հետ կապված գործարքների համաձայնագրերը, որպես միջազգային համաձայնագրեր, պետք է բերվեն Ազգային ժողով հաստատման, այն ժամանակ էլ բոլոր խնդիրները կպարզվեն: «Որոտան ՀԷԿ»-ի մասին վաճառքի լուրերը նույնպես պատգամավորների հետաքրքրությունների ծիրում էին` Ա. Մինասյանի հետ միասին այդ հարցը, ինչպես նաեւ` իրանական գազը Հայաստանի կողմից գնելու հնարավորությունը, հետաքրքրում էր նաեւ Զարուհի Փոստանջյանին : Ա. Մովսիսյանը պատասխանեց, թե իրանական գազը թանկ է` 400 դոլար, ձեռնտու չէ գնել, եթե մենք արդեն 189 դոլարով ռուսներից ենք գնում: Իսկ «Որոտան ՀԷԿ»-ը ամերիկյան կողմին վաճառելու լուրը, ըստ Ա. Մովսիսյանի` ճիշտ չէ, նման գործարք չկա, ուղղակի կան բանակցություններ, եթե ձեռնտու լինի` գործարքը կիրականանա: Ըստ որոշ լուրերի` այս գործարքին կարող է խանգարել ՀԵԿ-ը ձեռք բերելու ռուսական կողմի ցանկությունը:

Նախորդ գրառումը

ԱՇՈՏ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍԱՄԲԻՍՏ

Հաջորդ գրառումը

ՔԱՌՈՐԴ ԴԱՐ ԱՆՑ ՇԱՏ ԲԱՆ ՉԻ ՓՈԽՎԵԼ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՍԴՀԿ-ՌԱԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական