Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախում խաղաղ ժողովրդական շարժումը միակ կռվանն է, որ մեզ թույլ կտա ամրապնդել բանակցային դիրքերը, մինչդեռ ՀՀ իշխանությունը չի ուզում այն օգտագործել. քաղաքագետ

13/07/2023
- Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի հուլիսի 15-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը որևէ զիջման գնալ, որովհետև հայկական կողմը խուսանավման և մանևրելու իրական հնարավորություններ ունի։ Այլ հարց է՝ նա կօգտագործի հողի վրա եղած շանսերը, թե ոչ։ Եթե օգտագործի, միջազգային հանրությունը կկանգնի մեր կողքին, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում համոզմունք հայտնեց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությանը և անձամբ Նիկոլ Փաշինյանին պետք է Ադրբեջանի հետ խաղաղության հասնել, և գործող ռեժիմն այդ ճանապարհին պատրաստ է գնալ մեծ զիջումների։ «Խոսքն այն հայտարարությունների մասին է, որոնք արդեն արվել են՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ Արցախը ներառյալ և մնացած ահռելի զիջումները, որոնք արդեն արվել են նոյեմբերի 9-ի թղթի կտորով։

Այսօր  բանակցությունների սեղանին դրված է 3 ուղղություն, որոնց շուրջ չկա հիմնական կոնսենսուս։ Դա առաջին հերթին արցախահայերի անվտանգության և իրավունքների երաշխիքներն են։ Ադրբեջանը չի պատրաստվում այդ երաշխիքները տալ, բայց առանց այդ երաշխիքների հարցը չի կարող լուծվել։ Այսինքն՝ այստեղ փակուղային իրավիճակ է։ Լաչինի միջանցքում արցախահայերին խեղդելու Ադրբեջանի բոլոր քայլերն ուղղված են այս իրավիճակից դուրս գալուն, այնպես, ինչպես դա Ալիևն է պատկերացնում։

Երկրորդ ուղղությունը, որի մասով կոնսենսուս չկա, կոմունիկացիաների խնդիրն է, որտեղ մենք համաձայնել ենք Ադրբեջանին տալ ճանապարհ, բայց՝ ոչ միջանցք։ Ընդ որում՝ ճանապարհը պետք է անցնի ոչ թե Մեղրիով, այլ Սիսիանով։ Սա ևս մաքսիմում է։

Երրորդը դելիմիտացիա-դեմարկացիան է 1975 թվականի քարտեզներով, որոնք գտնվում են Մոսկվային գլխավոր շտաբի պահոցներում։ Այսինքն՝ ոչ մի անկլավ չպետք է լինի, այն է՝ մոտավորապես Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա 1991 թվականի վարչական սահմանները գծվեն որպես պետական սահման։ Սրանից այն կողմ մեր ղեկավարությունը իրավունք չունի զիջումների գնալ»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Դավիթ Ստեփանյանի համոզմամբ՝ մենք ունենք շատ լուրջ հնարավորություններ ներքին ռեսուրսներով այս հարցերի համար առավել բարենպաստ մթնոլորտ ստանալու և պետք է ամեն ինչ անենք, որ Արցախում մեկնարկած խաղաղ շարժումը թափ հավաքի։

«Սա աշխատող տարբերակ է, բայց զարմանում եմ, որ մեր իշխանությունը չի ուզում այն օգտագործել։ Հիմա մենք տեսնում ենք, որ Արցախում շարժում է սկսվել (նկատի ունի «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի» բողոքի ակցիային, որի մասնակիցները երեկ քայլերթով շարժվել էին Լաչինի փակ միջանցք՝ պահանջելով բացել այն՝ խմբ.)։ Այդ շարժման մասին Երևանում զարմանալիորեն շատ քչերն են խոսում։ Մինչդեռ երեկվա ակցիան առաջին մեծ ակցիան էր, որի մասնակիցները պատրաստվում են գործողությունների՝ Լաչինի միջանցքը բացելու»,- ասաց քաղաքագետը։

Մեր զրուցակիցը շեշտեց՝ ինքը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչու հայաստանյան՝ նույնիսկ իշխանական ԶԼՄ-ների կողմից ակցիան չլուսաբանվեց։

«Այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ. հիմքում շատ լուրջ կասկածներ կան։ Փաշինյանը, կարծես թե, պետք է լինի ամենաշահագրգիռ մարդկանցից մեկը, որպեսզի այդ շարժումը ուժեղանա և մասշտաբներ ստանա՝ Հայաստանի բանակցային դիրքերն ամրապնդելու համար։ Բայց ես դա չեմ տեսնում. չգիտեմ՝ միգուցե այստեղ ինչ-որ երկակի խա՞ղ է գնում։ Ես տեսնում եմ ցանկություն՝ այդ ամենի մասին չխոսելու, չհանրայնացնելու, համաժողովրդական շարժման թափ չտալու, և դա այն դեպքում, որ պատերազմում պարտվելուց հետո մենք չենք կարող զենքով հարց լուծել։ Ժողովրդական շարժումը միակ կռվանն է, որ մեզ թույլ կտա ամրապնդել բանակցային դիրքերը»,- ասաց մեր զրուցակիցը։

Քաղաքագետը նաև հավելեց՝ այս պայմաններում կդժվարանա ասել՝ առաջիկա բանակցություններում Նիկոլ Փաշինյանն ինչի է ընդունակ։

«Կրկնում եմ՝ այսօրվա դրությամբ մենք ունենք ոչ մի զիջման այլևս չգնալու հնարավորություն, որովհետև այն զիջումները, որ Հայաստանն արել է Ադրբեջանին, մաքսիմումն էին, որ կարող էինք անել»։

Նախորդ գրառումը

Հայաստանը 2 մասի բաժանելու գնով Նախիջևանը կապել Ադրբեջանին, կտրել Իրան-Հայաստան կապը. ՌԴ-ն չպետք է անփութություն ցուցաբերի. Այաթոլլա Խամենեիի ավագ խորհրդական

Հաջորդ գրառումը

Միասնական աղոթք՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Միասնական աղոթք՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական