Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը 2 մասի բաժանելու գնով Նախիջևանը կապել Ադրբեջանին, կտրել Իրան-Հայաստան կապը. ՌԴ-ն չպետք է անփութություն ցուցաբերի. Այաթոլլա Խամենեիի ավագ խորհրդական

13/07/2023
- Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Իրանը և Ռուսաստանը պետք է զգոն լինեն ՆԱՏՕ-ի դավադրությունների և հարավկովկասյան տարածաշրջանի ապագայի վերաբերյալ: Tasnim գործակալության կայքում հրապարակված հոդվածը ներկայացրել է Tert.am-ը։

Իրանցի պաշտոնյան նշում է, որ Իրանը դեմ է Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապի ստեղծմանը։

«Դրան դեմ արտահայտվողներն ասում են, որ եթե Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի միջև կապերի հեշտացում է լինելու, ապա հարևանների կողմից հայկական տարածքի զգալի հատվածի օկուպացման կարիք չկա։ Այս բոլոր հնարավորությունները, ինչպիսիք են գազի փոխանցումը, էլեկտրաէներգիայի հոսքը, տարանցիկ երթուղին և այլն, կարելի է հեշտությամբ հասանելի դարձնել՝ չխախտելով Հայաստանի ինքնիշխանությունը, և դա ընդունված բան է երկրների պարագայում։

Շատ դիտորդներ զարմացած էին, թե ինչու են Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններն այդքան պնդում առնչություն ունեցող կողմերի միջև լարվածության աճի հնարավորության վրա: Աստիճանաբար իրողությունները հայտնի դարձան, և փորձագետները հանգեցին այն եզրակացության, որ Նախիջևանն Ադրբեջանին միացնող այս ընդարձակ կապերի հիմքում ընկած է այն, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի, և երկրորդը` բաժանեն Իրանն ու Հայաստանը՝ կտրելով կապը, որը սկիզբ է առնում Աքեմենյան և Պարթևական կայսրությունների դարաշրջանից: Երրորդ՝ դա կսահմանափակի Իրանի կապը դրսի հետ, և այդ դեպքում մենք 15-ի փոխարեն հարևան կլինենք 14 երկրի հետ. կխափանվի Իրանի Իսլամական Հանրապետության ազատ կապը Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի և եվրոպական մայրցամաքի հետ։

Տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն երկարաժամկետ լարվածություն կառաջացնի, իսկ ամենամտահոգիչը կլինի սահմանին (տարածաշրջանում) օտար երկրների առկայությունը։ Ցավոք, ուկրաինական բախումների լուրջ և բարդ խնդիրը որոշակի անփույթ վերաբերմունք է առաջացրել կովկասյան տարածաշրջանի նկատմամբ, հետին պլան է մղվել 3+3 բանաձևը, որն ի սկզբանե ընդունվել էր Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից։  Եվ այժմ Հարավային Կովկասի տարածաշրջանը Եվրամիության, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելը-Tert.am) միջամտության և անօրինական ու կոռուպցիոն ներկայության վայր է, և եթե այս միտումը շարունակվի, ապա այս շատ զգայուն տարածաշրջանը գործնականում կվերածվի անվտանգության սպառնալիքի։ 

Մեր ռուս ընկերները պետք է զգույշ լինեն և գիտենան, որ ցանկացած փոքր անփութություն Կովկասում այն կդարձնի ներխուժման և մրցակցության վայր տարբեր երկրների և չարամիտ կողմերի միջև, որոնք հարվածելու են Ռուսաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության շահերին: Եթե նրանք անտեսեն, ապա ամերիկացիներն ու նրանց գործակալները, որոնք չկարողացան որևէ կարևոր բան անել Ուկրաինայում, կուժեղացնեն լարվածություն ստեղծող գործոնները շատ զգայուն հարավկովկասյան տարածաշրջանում և կխաթարեն ողջ տարածաշրջանի անվտանգությունը։ Այս տարածաշրջանում խնդիրների և բարդ հարցերի ցանկացած անտեսում և չափից ավելի պարզեցում կստիպի նրանց չսահմանափակվել (իրենց մտադրությունները) միայն Հարավային Կովկասի տարածաշրջանով, այլև տարածել իրենց ազդեցությունը Հյուսիսային Կովկասի և, ամենակարևորը, Կասպից ծովի  և դրա շուրջ գտնվող երկրների վրա, և դա պետք է լինի Իրանի և Ռուսաստանի կարմիր գիծը», – գրել է իրանցի պաշտոնյան։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լուսանկարներ. no comment

Հաջորդ գրառումը

Արցախում խաղաղ ժողովրդական շարժումը միակ կռվանն է, որ մեզ թույլ կտա ամրապնդել բանակցային դիրքերը, մինչդեռ ՀՀ իշխանությունը չի ուզում այն օգտագործել. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

Screenshot
Նորություններ

Հայաստանյան իշխանությունները իրականացնում են լիարժեք թուրքական քաղաքականություն. Մհեր Աբրահամյան

16/05/2026
Նորություններ

18 տարի պահեցի, տարար, վառեցիր երեխուս. սառը ցնցուղ՝ Նիկոլի ինքնասիրահարվածությունից բժժած գլխին

16/05/2026
Նորություններ

Մենք միակն ենք 140 երկրից, որ 100 տարով զիջեց իր տարածքի 74%-ը. Արթուր Խաչիկյան

15/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դեպքերով

15/05/2026
Հաջորդ գրառումը

Արցախում խաղաղ ժողովրդական շարժումը միակ կռվանն է, որ մեզ թույլ կտա ամրապնդել բանակցային դիրքերը, մինչդեռ ՀՀ իշխանությունը չի ուզում այն օգտագործել. քաղաքագետ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026

Մայիսի 8-ին «Ազգում» տպագրված «Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը» հրապարակման շարունակությունը: «Ո՞ր պայմանների պարագայում Ադրբեջանը պատրաստակամ կլինի ԼՂ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական