Վերջապես Ավինյանը լուծարեց Մհեր Մկրտչյան թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը. տեղեկացնում է կինոռեժիսոր, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանը։
«Սրտանց շնորհավորում եմ Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմին և անձամբ Ավինյանին այդ կապակցությամբ։
Ինչպես և ասել էի դրա մասին ամիսներ առաջ, 50-նն անց մարդ եմ, վայնասուն չի լինելու: Իհարկե հորեղբորս և հորս ստեղծած թատրոնը թանկ է ինձ համար, բայց նրանք նաև սովորեցրել են ԾԱՆՐ լինել։
Հետո…. չէ՞ որ պաշտոնը վարունգի պես բան է… Երևի քաղաքապետարանում դրա մասին մոռացել են»,-գրել է ռեժիսորը։