Մոսկվայում վաղվա՝ հունիսի 26-ի երկուշաբթին, ոչ աշխատանքային կլինի։ «Telegram»-ի իր ալիքում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով հակաահաբեկչական գործողությունների ժամանակ առկա ռիսկը։ Երկուշաբթին աշխատանքային կլինի միայն քաղաքային իշխանության և ուժային կառույցների աշխատակցների համար։
Քաղաքապետը մայրաքաղաքի բնակիչներին հորդորել է խուսափել Մոսկվայի առանձին հատվածներ այցելել։ Խորհուրդ են տալիս տանը մնալ։
Ս․Վ․