Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Լատվիան ռուսներին վիզա չի տրամադրի

Լատվիան դադարեցրել է բոլոր տեսակի վիզաների, այդ թվում՝ հումանիտար, տրամադրումը Ռուսաստանի  քաղաքացիներին։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական լրատվամիջոցներից։

Սահամանփակումը կապված է Ռուսաստանում տիրող լարված իրավիճակի հետ։ Լատվիայի իշխանությունները հայտարարել են, որ համակ ուշադրությամբ հետեւում են Ռուսաստանում կատարվող իրադարձություններին։ Պաշտպանական գերատեսչությունն էլ տեղեկացրել է, որ Լատվիայի՝ Ռուսաստանի հետ ընդհանուր սահմանի անվտանգությունն ավելի է ուժեղացվել։

Ս․Վ․