Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ռուսաստանից այլ երկրներ ավիատոմսերի գները նահանջել են

Ռուսաստանից արտասահման չվերթների գները  հունիսի 25-ի առավոտյան արդեն իսկ շտկվել են. հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։

«Դեպի արտասահման տոմսերի արժեքը նախորդ օրվա գների թռիչքից հետո վերադարձել է «նախնական դիրքին»: Այսօրվա և վաղվա տոմսերի գները  չափազանց ցածր են, սակայն  Թբիլիսի և Բելգրադ ավիաթռիչքի տոմսերը բավականին թանկ են: Մյուս ուղղություններով գները սովորական են, – ասվում է հաղորդագրության մեջ։