Շախմատի Բրազիլիայի առաջնության 5-րդ տուրում հաղթելով առաջատար Ցեզար Ումետսուբոյին, Գրիգոր Սեւակ-Մխիթարյանը 4,5 միավորով գլխավորեց աղյուսակը: Ումետսուբոն եւ Ռաֆայել Լեյթաոն 4-ական միավորով հետապնդում են բրազիլահայ շախմատիստին: 6-րդ տուրում Մխիթարյանը կմրցի Պաուլո Ռայսի հետ: