Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյի և Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությունը միացել է ԵՄ առքելությանը՝ պարեկություն կատարելու հայկական կողմից Հակարի կամրջի մոտ, որը տանում է դեպի Լաչինի միջանցք:
eeas.europa.eu կայքը հայտնում է, որ Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի (SEDE) պատվիրակներն այցելել են Գորիսում՝ Հայաստանում Եվրոպական քաղաքացիական առաքելության (EUMA) օպերատիվ կենտրոն՝ տեղում ավելի լավ պատկերացում կազմելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային տարածքներում անվտանգության իրավիճակի մասին։
Հակարի կամրջին ապօրինաբար տեղադրված ադրբեջանական անցակետով ապրիլի 23-ից հետո անցնում էին նաև Արցախի քաղաքացիական անձինք, ավտոմեքենաներ, սական Ադրբեջանը լիովին դադարեցրել է դեպի Արցախ մուտքի ու ելքի թույլտվությունը՝ արցախցիներին մատնելով բառացի բնաջնջման։




