Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Ադրբեջանցիները ջարդում են զոհված հայ զինվորների շիրմաքարերը. տեսանյութ

Ադրբեջանցիները կոտրել են Հադրութի Վարդաշատ գյուղի զոհված զինվորների շիրմաքարերը. հայտնում է arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիր Մարատ Եգանյանը։

«Սա ինչպե՞ս է դասակարգվում։ Արդյո՞ք սրանք էթնիկ զտման և ազգային ատելության ապացույցներ չեն։

Պարզվեց, որ այս տեսանյութում ներկայացված է Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղի զոհված զինվորների շիրմաքարերի ջարդը», – գրել է նա՝ կից հրապարակելով համապատասխան տեսանյութը։