Կառավարության որոշմամբ կստեղծվի Սեւանի իշխանի պաշարի վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այս ծրագիրն իրականացվելու է պետություն-մասնավոր համագործակցության միջոցով, եւ որ պետք է հրավիրել նաեւ շահագրգիռ գործարարների ուշադրությունը, որպեսզի նրանք համագործակցող կողմ դառնան: