Կառավարությունը երեկ տեղի ունեցած նիստում որոշում ընդունեց առաջարկել Ազգային ժողովի նախագահինՙ 2013-ի դեկտեմբերի 20-ին, ժամը 15-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան` օրակարգ ներառելով մի շարք օրենքների նախագծեր եւ միջազգային պայմանագրեր: Խոսքը մասնավորապես «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «ՀՀ 2013թ. պետական բյուջեի մասին» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության, բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ, «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» պայմանագրերի մասին է: