Փաստաբան Կարեն Ալավերդյանին Ոստիակության կենտրանական բաժնում ծեծել են, դեմքին արցունքաբեր գազ փչել, ձեռնաշղթա հագցրել, կալանավորել, երբ նա ընդամենն իր մասնագիտական գործունեությունն էր իրականացնում։
Փաստաբանները բողոքի երթ են կազմակերպել՝ հասնելով ԵՄ հայաստանյան ներկայացուցչություն և այդկերպ փորձելով իրենց ձայնը լսելի դարձնել․ ԵՄ-ը Հայաստանի դատական համակարգի բարեփոխումների համար գումար է հատկացնում, բայց որտե՞ղ են երևում այդ բարեփոխումները, ոստիկանությունում փաստաբանին ծեծելի՞ս։
Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, բայց ոստիկանների ու պարեկների կողմից բռնության ենթարկված Կարեն Ալավերդյանին հունիսի 12-ից մինչ այսօր դատաիրավական որևէ մարմնից ոչ ոք չի դիմել գործի քննության համար։
Փաստաբանները հայտարարեցին՝ չեն լռելու, հունիսի 20-ին բողոքի ակցիա են իրականացնելու նաև Ոստիկանության շենքի դիմաց։
Կարդացեք նաև՝
Ոստիկանությունում փաստաբանին ծեծել են, երեսին արցունքաբեր գազ փչել, ձերբակալել
«Զարյադկեն նստել ա, տեսախցիկը չի նկարում». փաստաբանին ծեծելու «արարողությունը» չի նկարահանվել