Sports.kz-ի տեղեկացմամբ, Կարագանդայի «Շախտյորում» հանդես եկող Գեւորգ Ղազարյանը ճանաչվել է երկրի առաջնության 2-րդ լավագույն ձախ կիսապաշտպան: Նա զիջել է Մարատ Խայրուլինին:
Ըստ խաղային օղակների լավագույններին որոշելու համար հարցում էր կազմակերպվել Ղազախստանի առաջնության մասնակից թիմերի գլխավոր մարզիչների շրջանում:
Ղազարյանը վարձավճարով էր հանդես գալիս «Շախտյորում»: Նա թիմի կազմում ավելի հաճախակի մասնակցել է Եվրոպայի լիգայի հանդիպումներին, քան առաջնության խաղերինՙ այդպես էլ չկարողանալով բացել գոլերի հաշիվը Ղազախստանում: Թիմի կազմում Ղազարյանը դարձել է Ղազախստանի գավաթակիր:
25-ամյա ֆուտբոլիստն այս տարվա նոյեմբերին պայմանագիր կնքեց «Շախտյորի» հետ: Մինչ այդ նրա տրանսֆերային իրավունքները պատկանում էին Դոնեցկի «Մետալուրգին»: