Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՀ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ ԵՆ ԷԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ»

25/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությունը, Մարկ Հորթոնի գլխավորությամբ, դեկտեմբերի 9-18-ն այցելել է Երեւանՙ 38-ամսյա երկարաձգվող ֆինանսավորման հնարավոր նոր ծրագրի քննարկումները շարունակելու նպատակով: Առաքելությունը հանդիպել է վարչապետ Տիգրան Սարգսյանի, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի եւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի, ինչպես նաեւ կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային համայնքի եւ բանկային ու գործարար ոլորտների ներկայացուցիչների հետ:

Այցի ավարտին Մարկ Հորթոնն արել է հետեւյալ հայտարարությունը. «Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել համաշխարհային ֆինանսական ճգնաժամից վերականգնվելու եւ իր տնտեսությունը վերակողմնորոշելու ուղղությամբ, սակայն էական մարտահրավերները պահպանվում են: Դրանց թվում են արձագանքը 2013 թ. աճի տեմպի դանդաղմանը, վերջին տարիների մասնավոր եւ օտարերկյա ուղղակի ցածր ներդրումներին եւ համեմատաբար բարձր աղքատությանն ու գործազրկությանը: 2009 թ. սկսած, այդ թվումՙ 2013 թ., ընթացիկ հաշվի պակասուրդը զգալի կրճատվել է, սակայն համեմատաբար բարձր է պահպանվում: Թեեւ կարեւոր առաջընթաց է գրանցվել կառուցվածքային բարեփոխումների ուղղությամբ, այդ թվումՙ ֆինանսական հատվածում, կենսաթոշակային, սոցիալական նպաստների եւ քաղաքացիական ավիացիայի ոլորտներում, անհրաժեշտ են գործարար միջավայրի հետագա բարելավումներ` մրցակցությունը, մրցունակությունը եւ կապակցվածությունն ամրապնդելու համար: Նշված գործողությունները կօգնեն մասնավոր գործունեությունն ուղղել դեպի ներդրումներ եւ խթանել արտահանումը: Մյուս ոլորտներում, ինչպես օրինակ էներգետիկայի ոլորտում, անհրաժեշտ են ռիսկերի ավելի լավ գնահատմանը եւ զսպմանն ուղղված գործողություններ:

Նոր ծրագրի նպատակը կլինի կայունության ամրապնդումն ու հետագա բարեփոխումների իրականացումը, որոնք կապահովեն Հայաստանի անցումը դեպի դինամիկ զարգացող շուկայական տնտեսություն: 2014 թ. բյուջեի պակասուրդը սպասվում է, որ կբարձրանաՙ հաշվի առնելով կապիտալ ծախսերի ավելացումն ու աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացումը: 2015 թ. սկսած ծրագրով կնպատակադրվի կապիտալ ծախսերի շարունակական աճՙ բյուջեի պակասուրդի աստիճանական կրճատման հետ մեկտեղ: Ռիսկերի ավելի լավ վերլուծությունը, կարգապահության բարձրացումը, խաղի ավելի հավասար կանոնները եւ հարկային ճեղքվածքների վերացումը կապահովեն ավելի բարձր եկամուտներ` սոցիալական եւ ներդրումային կարիքների եւ պակասուրդի կրճատման համար: Դա պետական պարտքը կփոխադրի նվազման ուղի: Դրամավարկային եւ արտարժութային քաղաքականությունները կշարունակեն թիրախավորել ցածր գնաճն ու նպաստել արտաքին ճշգրտման ապահովմանը: Հայաստանի կենտրոնական բանկն իր բուֆերները կպահպանի առողջ մակարդակում եւ կամրապնդի ցնցումներին դիմագրավելու իր կարողությունը: Ծրագիրը կաջակցի նաեւ 2 ֆինանսական հատվածի խորացմանն ու գործարար միջավայրի հետագա բարելավմանն ուղղված միջոցառումների, այդ թվումՙ ամրապնդելով նշված ոլորտներում Հայաստանի իրավական դաշտը: Ծրագիրը կնպատակադրի ներդրումների եւ արտահանման աճի բարձրացումը եւ իր հերթին կօգնի աղքատության եւ գործազրկության կրճատմանը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԳՈՐԾՈՎ ԱՆՑՆՈՂ ԿԱՍԿԱԾՅԱԼԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ

Հաջորդ գրառումը

ՍՆՈՈՒԴԵՆՆ ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է ՀԱՄԱՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՍՆՈՈՒԴԵՆՆ ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է ՀԱՄԱՐՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական