Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՊԵՍ Է ՓՈԽՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՆ 1 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

07/03/2014
- 07 Մարտի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2013-ին Հայաստանի անշարժ գույքի շուկայում կատարվել են 48716 օտարման գործարքներ, որոնց 74,3 տոկոսը առքուվաճառքներինն է: Նախորդ 2012-ի համեմատ օտարման գործարքների քանակը նվազել է 3,6 տոկոսով: Ինչպե՞ս են փոխվել բնակարանների եւ անհատական տների գները Երեւանում ու մարզերում, ի՞նչ է տեղի ունեցել հողի շուկայում, որքանով են ավելացել հիպոթեկային վարկավորման ցուցանիշները:

Երեւանում բնակարանների եւ անհատական տների գների փոքր աճ

Բնականաբար, անշարժ գույքի գործարքների մեծ մասն արձանագրվում է բնակարանների նկատմամբ եւ Երեւանում: Այսպես` օտարման գործարքների քանակի 40,7 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում: Մայրաքաղաքում 14677 առքուվաճառքի գործարքների 60,5 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2012-ի համեմատ, բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում 2013-ին աճել է 6,9 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում 2013-ին 2012-ի համեմատ աճել են 5,4 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) 2012թ.Միջին գները (դրամ) 2013թ.
Կենտրոն411900427000
Արաբկիր341300355100
Քանաքեռ-Զեյթուն268900281900
Նոր-Նորք232300249800
Ավան241600258400
Էրեբունի237700248100
Շենգավիթ237900253900
Դավթաշեն261800273500
Աջափնյակ229300246600
Մալաթիա-Սեբաստիա227000239500
Նուբարաշեն141100150900
Միջինը Երեւանում (բացի Նորք-մարաշից)257300271300

2013-ին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 5052 գործարք, որից 1362-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2012-ի համեմատ նվազել է 4,4 տոկոսով:

Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2013-ին 2012-ի համեմատ մայրաքաղաքում աճել են 3,9 տոկոսով : Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) 2012թ.Միջին գները (դրամ) 2013թ.
Կենտրոն463600475300
Արաբկիր370200388200
Քանաքեռ-Զեյթուն280800294300
Նորք-Մարաշ306900318400
Ավան258600270000
Էրեբունի227300238900
Շենգավիթ244700254400
Դավթաշեն263200275300
Աջափնյակ239300249200
Մալաթիա-Սեբաստիա226900237400
Նուբարաշեն145000150000
Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից)257100285900

Երեւանից դուրս ամենաթանկ տներ ու բնակարաններ ունեցող քաղաքների առաջին եռյակն անփոփոխ է

Մարզերում, բացառությամբ Երեւանը, 2013-ին վաճառվել են 4611 բնակարաններ, որոնց քանակը 2012-ի համեմատ աճել է 6,6 տոկոսով, իսկ միջին գները` 4,3 տոկոսով: Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2013-ին եղել են Ծաղկաձորում , որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 292 հազար դրամ: Վաղարշապատում (Էջմիածնում) եւ Աբովյանում 1 քմ գինը 154 հազար հազար դրամ: Ապա գալիս են Նոր Հաճնը` 128 հազար դրամ, Գորիսը` 120 հազար դրամ, Իջեւանը` 117 հազար դրամ, Աշտարակը եւ Մասիսը` 114 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

Մարզերում անցյալ տարի վաճառվել են 3690 անհատական տներ` 4,1 տոկոսով ավելի նախորդ տարվա համեմատ: Միջինացված` 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների միջին գները մարզերում 2013-ին 2012-ի համեմատ աճել են 3,3 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է որտեղ 1 քմ-ն կազմել է 156 հազար դրամ, երրորդը Վաղարշապատն է 1 քմ-ն 153 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակըՙ 136 հազար դրամ, Նոր Հաճնը եւ Գորիսըՙ 129 հազար դրամ, Իջեւանը 122 հազար դրամ, Եղվարդը` 116 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հիպոթեկային վարկավորումն ավելացել է ավելի քան 25 տոկոսով

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2013-ին 2012-ի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 3 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 7,1 տոկոսով: Ընդ որում, Երեւանում աճել է 91,7 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` նվազել 12,2 տոկոսով:

2013-ին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 1895 գործարքներ, որից 1305-ը` Երեւանում: Հիփոթեքային գրավադրման գործարքներից 79,1 տոկոսն իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 13,7 տոկոսը` անհատական բնակելի տների, մնացածը հասարակական նշանակության օբյեկտների, այգետնակների եւ հողերի նկատմամբ: 2012-ի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն աճել է 25,7 տոկոսով, ընդ որում Երեւանում` 36,1 տոկոսով, իսկ մարզերում` 7,5 տոկոսով:

Շուկայի աշխուժացում, բայց փոքր տեմպերով

Այսպիսով, ի՞նչ միտումներ են գրանցվել 2013-ին անշարժ գույքի շուկայում: Նախեւառաջ, դա գների որոշակի, բայց դեռեւս փոքր աճն է տարեկան կտրվածքով , ինչը կարելի է գնահատել որպես ճգնաժամին հաջորդած խորը անկումից հետո անշարժ գույքի շուկայի վերականգնման եւ զարգացման նշան: Հայտնի է որ անշարժ գույքի շուկայի գնային պատկերը միայն դրամային արտահայտությամբ ամբողջական պատկերը չի տալիս, քանի որ այստեղ գործարքներն հիմնականում իրականացվում են դոլարով: Ուստի հարկ է նկատի ունենալ նաեւ դրամ-դոլար փոխարժեքը:

Այս տարվա հունվարին դոլար-դրամ փոխարժեքը կազմել է 406,67 դրամ 1 դոլարի դիմաց, իսկ տարվա ընթացքում, որոշ վայրիվերումներից հետո, դեկտեմբերին դարձել է 405,32 դրամ: Այսինքն, տարվա ընթացքում փոխարժեքի տատանումը անգամ 1 տոկոս չի կազմել, հետեւաբար անշարժ գույքի գների փոփոխությունը տարեկան կտրվածքով նույնպես էապես չի տարբերվում դոլարով գների փոփոխություններից:

Հաջորդըՙ ավելացել է գործարքների քանակը, ինչը նույնպես շուկայի աշխուժացման ցուցիչ է: Անշարժ գույքի շուկայի աշխուժացման մասին վկայող եւս մեկ երեւույթ է հիպոթեկային գործարքների ավելացումը: Այդուհանդերձ, անշարժ գույքի գների փոքր աճը փաստում է, որ աշխուժացման տեմպերը դեռեւս մեծ չեն: Հավանական է, որ այս տարի դրանք ավելանան, եթե սկսվեն իրագործվել նախատեսված պետական մի քանի խոշոր քաղաքաշինական եւ կառուցապատման ծրագրերը եւ ընդհանուր տնտեսական ակտիվության տեմպը գոնե չնվազի:

Այս տարվա հունվարին` առանց էական փոփոխությունների

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն հրապարակել է նաեւ 2014-ի հունվարի շուկայի վերլուծության տվյալները: Համաձայն դրանց, բոլոր, այդ թվում օտարման գործարքների քանակը 2013-ի հունվարի նկատմամբ որոշ չափով ավելացել է, իսկ դեկտեմբերի նկատմամբ` նվազել: Նույն պատկերն է նաեւ Երեւանում բնակարանների եւ մարզերում բնակարանների եւ անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակի պարագայում, որոնք ավելացել են նախորդ տարվա հունվարի համեմատ: Աննշան չափով նվազել են մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքները: Բնակարանների գները թե՛ Երեւանում, թե՛ մարզերում աննշան աճ են արձանագրել, իսկ անհատական տներինը` մնացել անփոփոխ նախորդ ամսվա` դեկտեմբերի համեմատ: Հունվարն ընդհանրապես տնտեսական ակտիվության առումով ամենաաննպաստ ամիսն է, բայց այս հունվարին ցուցանիշների բարելավում կա անցյալ տարվա հունվարի նկատմամբ: Հավանական է, որ առաջիկա ամիսներին այդ միտումը շարունակվի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ. ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ՀՆԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ. ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ՀՆԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական