Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻԼԻԱՐԴՆԵՐ` ԿԱՅՈՒՆԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ

07/03/2014
- 07 Մարտի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Ուկրաինական դեպքերը սկիզբ առան եվրոպական ինտեգրման ճանապարհից շեղվելու առնչությամբ, սակայն զարգացան բնավ էլ ոչ եվրոպական մեթոդներով: Եվ այն հանգամանքը, որ Եվրոմիության հետ Ուկրաինայի Ասոցիացման համաձայնագրի ստորագրման գործընթացը սառեցվեց ֆինանսական ու գազային պատճառաբանություններով, դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին չհանգեցրեց եվրոպական շոշափելի աջակցության:

Ավելին, աջակցելու փոխարեն Եվրոմիությունը նախընտրեց սեղմել ուկրաինական «ցավոտ» տեղերը, մասնավորապես` պահանջելով դրականորեն լուծել նախկին վարչապետուհի Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելու հարցը: Ճիշտ է, նաեւ սառեցրեց, արգելափակեց ուկրաինական նախկին իշխանավորների եվրոպական հաշիվները, սակայն դրանով իրավիճակը չփոխվեց:

Այդ հարցերը չլուծվեցին ճնշմամբ, ավելին, Ուկրաինան հայտնվեց խառնակ ու արյունալի իրավիճակում: Եվ ամիսներ տեւած պայքարի, արյունահեղության, մարդասպանության, տառացիորեն հեղափոխության, հեղաշրջման հոլովույթում միայն օրերս Եվրոմիությունը որոշեց, որ հարկ է Ուկրաինային օգնել, ֆինանսապես:

Եվրոպական հանձնաժողովը ուկրաինական խառնաշփոթի մեջ, երբ եվրոպական պաշտոնյաները այցելում են Ուկրաինա ավելի հաճախ, քան որեւէ այլ երկիր, որոշել է աջակցության փաթեթ տրամադրել Ուկրաինային` ներկա դրությամբ գրեթե 11 մլրդ եվրոյի շրջանակներում, հետագա մի քանի տարիների կտրվածքով: Այդ միջոցները կտրամադրվեն Եվրոմիությունում գործող միջազգային ֆինանսական հաստատությունների բյուջեներից:

Աջակցությունը Ուկրաինային քաղաքական ու տնտեսական բարեփոխումների օժանդակելու տեսքով հիմնավորվում է ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման հարցում ԵՄ ներդրումն ունենալու «անհետաձգելի առաջնահերթությամբ»: Այսպիսի ձեւակերպմամբ է ԵՄ-Ուկրաինա հնարավոր աջակցությունը ներկայացրել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն:

«Զուգահեռաբար, միջազգային հանրությունը պետք է կենտրոնացնի իր ուժերը օգնելու Ուկրաինային տնտեսական ու ֆինանսական վիճակը կայունացնելու հարցում», ասել է ԵՀ նախագահը:

Փաստացի առաջարկվող միլիարդները պետք է օգնեն Ուկրաինային կարճաժամկետ եւ միջնաժամկետ կտրվածքով կայունացնելու տնտեսական ու ֆինանսական իրավիճակը: Ամեն դեպքում, Եվրոպական հանձնաժողովն այս ամենը իրականացնելու համար կարիք ունի Եվրոպական խորհրդի եւ Եվրոպական խորհրդարանի աջակցության: 3 մլրդ եվրո առաջիկա տարիներին կտրամադրվի, որից 1.4 միլիարդը` դրամաշնորհների տեսքով, մնացածը` վարկերի:

Գրեթե 8 մլրդ-ը տրամադրվելու է մի շարք գործիքների, բանկերի միջոցով: Առավել հետաքրքրական է, որ այդ գումարով լուծելու ենթակա հարցերի շարքում առանձնահատուկ նշվում է Ուկրաինան գազով մատակարարելու այլընտրանքային ճանապարհների ուղղությամբ աշխատանքի կարեւորության մասին` ուկրաինական գազային տարանցման համակարգի արդիականացման հետ մեկտեղ:

Ու մինչ Եվրոմիությունում, ըստ էության, վերջապես հասկացել են, որ պետք է ֆինանսական օգնությամբ փորձեն ճգնաժամում հայտնված Ուկրաինան դուրս բերել, դեպքերը նույն ուկրաինական տարածքում զարգանում են հրթիռային արագությամբ:

Եթե մոտ մեկ շաբաթ առաջ Ղրիմում մտածում էին մայիսին անցկացնել հանրաքվե` որոշելու, թե որ երկրի կազմում է ցանկանում լինել այդ ինքնավար միավորը, ապա երեկ արդեն ղրիմյան օրենսդիր մարմինը վերցրեց ու կացնային մոտեցմամբ որոշեց մարտի 16-ին անցկացնել այդ կարեւոր ու բախտորոշ հանրաքվեն:

Հանրաքվեին էլ երկու հարց է լինելու. «Կո՞ղմ եք արդյոք, որպեսզի Ղրիմը ընդգրկվի ՌԴ կազմում որպես դաշնային սուբյեկտ» եւ «Կո՞ղմ եք արդյոք Ղրիմի 1992թ. սահմանադրության վերականգնմանը», որի համաձայն Ղրիմը Ուկրաինայի կազմում է:

Եվ այս համատեքստում ի՞նչ գնահատական կարելի է տալ այն բոլոր դատապարտումներին, որ հնչում են Եվրոպայից: Եվրոմիությունն արդեն դատապարտել է Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում, եւ կոչ է արել հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, Ռուսաստանն ու Գերմանիան զրուցում ու իբր համաձայնում են Ղրիմի հարցով հետաքննող խումբ կազմել ու ԵԱՀԿ շրջանակներում գործել: Հեռուն են փորձում գնալ. ԵՄ-ում, ի դեմս Գերմանիայի, մտածում են ինչ-որ կերպ փոխարինել Գազպրոմին, Իսպանիայում էլ կարծում են, թե արդյունավետ զսպողական ազդեցություն կունենա Ռուսաստանի քաղաքացիներին Եվրոպա վիզա տրամադրելու արգելքը:

Եվրոմիությունը ծանրաշարժ, ծանրաքարշ կենդանու է նման, որ ճգնաժամային իրավիճակներում մինչեւ սկսում է շարժվել ու արձագանքել, ճգնաժամն արդեն պարպված է լինում, եւ գրեթե միշտ` ոչ դրական ելքով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ

Հաջորդ գրառումը

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական