Երկուշաբթի, Հուլիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻԼԻԱՐԴՆԵՐ` ԿԱՅՈՒՆԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ

07/03/2014
- 07 Մարտի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Ուկրաինական դեպքերը սկիզբ առան եվրոպական ինտեգրման ճանապարհից շեղվելու առնչությամբ, սակայն զարգացան բնավ էլ ոչ եվրոպական մեթոդներով: Եվ այն հանգամանքը, որ Եվրոմիության հետ Ուկրաինայի Ասոցիացման համաձայնագրի ստորագրման գործընթացը սառեցվեց ֆինանսական ու գազային պատճառաբանություններով, դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին չհանգեցրեց եվրոպական շոշափելի աջակցության:

Ավելին, աջակցելու փոխարեն Եվրոմիությունը նախընտրեց սեղմել ուկրաինական «ցավոտ» տեղերը, մասնավորապես` պահանջելով դրականորեն լուծել նախկին վարչապետուհի Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելու հարցը: Ճիշտ է, նաեւ սառեցրեց, արգելափակեց ուկրաինական նախկին իշխանավորների եվրոպական հաշիվները, սակայն դրանով իրավիճակը չփոխվեց:

Այդ հարցերը չլուծվեցին ճնշմամբ, ավելին, Ուկրաինան հայտնվեց խառնակ ու արյունալի իրավիճակում: Եվ ամիսներ տեւած պայքարի, արյունահեղության, մարդասպանության, տառացիորեն հեղափոխության, հեղաշրջման հոլովույթում միայն օրերս Եվրոմիությունը որոշեց, որ հարկ է Ուկրաինային օգնել, ֆինանսապես:

Եվրոպական հանձնաժողովը ուկրաինական խառնաշփոթի մեջ, երբ եվրոպական պաշտոնյաները այցելում են Ուկրաինա ավելի հաճախ, քան որեւէ այլ երկիր, որոշել է աջակցության փաթեթ տրամադրել Ուկրաինային` ներկա դրությամբ գրեթե 11 մլրդ եվրոյի շրջանակներում, հետագա մի քանի տարիների կտրվածքով: Այդ միջոցները կտրամադրվեն Եվրոմիությունում գործող միջազգային ֆինանսական հաստատությունների բյուջեներից:

Աջակցությունը Ուկրաինային քաղաքական ու տնտեսական բարեփոխումների օժանդակելու տեսքով հիմնավորվում է ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման հարցում ԵՄ ներդրումն ունենալու «անհետաձգելի առաջնահերթությամբ»: Այսպիսի ձեւակերպմամբ է ԵՄ-Ուկրաինա հնարավոր աջակցությունը ներկայացրել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն:

«Զուգահեռաբար, միջազգային հանրությունը պետք է կենտրոնացնի իր ուժերը օգնելու Ուկրաինային տնտեսական ու ֆինանսական վիճակը կայունացնելու հարցում», ասել է ԵՀ նախագահը:

Փաստացի առաջարկվող միլիարդները պետք է օգնեն Ուկրաինային կարճաժամկետ եւ միջնաժամկետ կտրվածքով կայունացնելու տնտեսական ու ֆինանսական իրավիճակը: Ամեն դեպքում, Եվրոպական հանձնաժողովն այս ամենը իրականացնելու համար կարիք ունի Եվրոպական խորհրդի եւ Եվրոպական խորհրդարանի աջակցության: 3 մլրդ եվրո առաջիկա տարիներին կտրամադրվի, որից 1.4 միլիարդը` դրամաշնորհների տեսքով, մնացածը` վարկերի:

Գրեթե 8 մլրդ-ը տրամադրվելու է մի շարք գործիքների, բանկերի միջոցով: Առավել հետաքրքրական է, որ այդ գումարով լուծելու ենթակա հարցերի շարքում առանձնահատուկ նշվում է Ուկրաինան գազով մատակարարելու այլընտրանքային ճանապարհների ուղղությամբ աշխատանքի կարեւորության մասին` ուկրաինական գազային տարանցման համակարգի արդիականացման հետ մեկտեղ:

Ու մինչ Եվրոմիությունում, ըստ էության, վերջապես հասկացել են, որ պետք է ֆինանսական օգնությամբ փորձեն ճգնաժամում հայտնված Ուկրաինան դուրս բերել, դեպքերը նույն ուկրաինական տարածքում զարգանում են հրթիռային արագությամբ:

Եթե մոտ մեկ շաբաթ առաջ Ղրիմում մտածում էին մայիսին անցկացնել հանրաքվե` որոշելու, թե որ երկրի կազմում է ցանկանում լինել այդ ինքնավար միավորը, ապա երեկ արդեն ղրիմյան օրենսդիր մարմինը վերցրեց ու կացնային մոտեցմամբ որոշեց մարտի 16-ին անցկացնել այդ կարեւոր ու բախտորոշ հանրաքվեն:

Հանրաքվեին էլ երկու հարց է լինելու. «Կո՞ղմ եք արդյոք, որպեսզի Ղրիմը ընդգրկվի ՌԴ կազմում որպես դաշնային սուբյեկտ» եւ «Կո՞ղմ եք արդյոք Ղրիմի 1992թ. սահմանադրության վերականգնմանը», որի համաձայն Ղրիմը Ուկրաինայի կազմում է:

Եվ այս համատեքստում ի՞նչ գնահատական կարելի է տալ այն բոլոր դատապարտումներին, որ հնչում են Եվրոպայից: Եվրոմիությունն արդեն դատապարտել է Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում, եւ կոչ է արել հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, Ռուսաստանն ու Գերմանիան զրուցում ու իբր համաձայնում են Ղրիմի հարցով հետաքննող խումբ կազմել ու ԵԱՀԿ շրջանակներում գործել: Հեռուն են փորձում գնալ. ԵՄ-ում, ի դեմս Գերմանիայի, մտածում են ինչ-որ կերպ փոխարինել Գազպրոմին, Իսպանիայում էլ կարծում են, թե արդյունավետ զսպողական ազդեցություն կունենա Ռուսաստանի քաղաքացիներին Եվրոպա վիզա տրամադրելու արգելքը:

Եվրոմիությունը ծանրաշարժ, ծանրաքարշ կենդանու է նման, որ ճգնաժամային իրավիճակներում մինչեւ սկսում է շարժվել ու արձագանքել, ճգնաժամն արդեն պարպված է լինում, եւ գրեթե միշտ` ոչ դրական ելքով:

Նախորդ գրառումը

ՕՂՈՒ ԱԿՑԻԶԸ ՊԱՌԱԿՏԵՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ

Լրահոս

Իսպանիայի հավաքականը դարձավ Աշխարհի չեմպիոն

20/07/2026

Հուլիսի 19-ին, Նյու Յորքի Նյու Ջերսի մարզադաշտում կայացավ ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչը, որում հանդիպեցին Իսպանիայի ու Արգենտինայի հավաքականները։...

Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման

19/07/2026

Հայաստանից դեպի Իսպանիա արտահանված ծիրանի խմբաքանակը ճանապարհին փչացել է։  Armat Media-ի տեղեկություններով՝ կրած վնասը բավականին մեծ է․ Եվրոպա հասած հայկական...

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը թունավորման դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել

19/07/2026

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հուլիսի 14-ին՝ Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելությունից հետո, մի շարք հյուրեր...

Նեթանյահուն, Ադրբեջանի ճնշման ներքո, անձամբ է արգելափակել Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. Haaretz

19/07/2026

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Ադրբեջանի ճնշման ներքո, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանել է Կնեսետի օրակարգից։ Ինչպես հայտնի է դարձել Haaretz-ին, իսրայելցի...

Այսպիսի ծանր կրիմինալ իրավիճակ չի եղել անգամ քանդվող ԽՍՀՄ տարիներին՝ 1990, 91, 92 թթ, երբ երկիրը փաստացի անտեր վիճակում էր․ Կարեն Քոչարյան

19/07/2026

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է․. «Ես ծնվել և մեծացել եմ Խորհրդային Հայաստանում և արդեն 35 տարի է ապրում եմ Անկախ...

Tehran - September 9, 2019, Military Museum, Offensive Missiles of the Armed Forces of the Islamic Republic of Iran

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին

19/07/2026

ԱՄՆ–ի հարվածներին ի պատասխան՝ Իրանի բանակը զանգվածային հարված է հասցրել Ալ-Ուդեյրի ճամբարում ամերիկյան բանակի զինամթերքի պահեստին, ինչպես նաև Քուվեյթի Ալի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական