«Ֆրանկֆուրտեր ռունդշաուն» է իրազեկում վերնագրում փոխանցվածը: Ընտրություններում Էրդողանի օգտին քվեարկած գերմանաթուրքերի հետ 2 տարի գաղափարական աշխատանք է ծավալվել, գրում է թերթը՝ Էրդողանի վերընտրությունն այդպես մեկնաբանելով: Թերթը մանրամասնում է Դույսբուրգ-Էսսենի համալսարանի օրինակը. այնտեղ պաշտոնավարող գիտնականներին Թուրքիան նախ առաջարկել է դրամական սատարում, ինչը մերժել է համալսարանը, ապա՝ ազգայնականներից գրավոր մի ուղղորդում, ըստ որի թուրքագետներն այլեւս արտոնություն չպիտի ունենան քննադատելու Թուրքիայի քաղաքականությունը: Թուրքագետ Չոփուրը վրդովված է՝ճակատագրական կլինի, եթե համալսարաններում այլեւս չխոսենք իսլամիզմի, թուրքական աջ ծայրահեղականության, Հայոց ցեղասպանության մասին, թերթին կարծիք է հայտնել գիտնականը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա