Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էրդողանի  երդմնակալության  պարագային  խնդիրը  Փաշինյանի  երկրորդ  շարքում  նստելը  չէ

09/06/2023
- 09 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Այլ  միջոցառմանը  ՀՀ  վարչապետի  մասնակցության  նպատակահարմարությունը

Հունիսի  3-ին  Թուրքիայի  ազգային  մեծ  ժողովում՝  Մեջլիսում,  տեղի  ունեցավ  նախագահ  Ռեջեփ  Թայիփ  Էրդողանի  երդմնակալությունը:  Արարողությանը  մասնակցել  են  21  պետության  նախագահներ,  13  վարչապետներ,  խորհրդարանի 12 խոսնակներ եւ  միջազգային  8  կազմակերպությունների  գլխավոր  քարտուղարներ:  Մասնակիցների  թվում  էր  նաեւ  ՀՀ  վարչապետ  Նիկոլ  Փաշինյանը:  Նախքան  մյուս  մասնակիցներին  անդրադառնալը  նշենք,  որ  երդումից  հետո,  ի  տարբերություն  մյուսների,  Ժողովրդա-հանրապետական  եւ  ընտրությունների  նախօրյակին  Ձախ  կանաչ  վերանվանված  Ժողովուրդների  դեմոկրատական  կուսակցությունների  պատգամավորները  չեն  ծափահարել  Էրդողանին:

Ավելին՝  նախորդ  օրը,  երբ  նա  պագամավորների  երդման  արարողությանը  ներկա  գտվելու  համար  մտել  էր  Մեջլիսի  նիստերի  դահլիճ,  ընդդիմադիր  կուսակցությունների  ոչ  մի  պատգամավոր  ոտքի  չէր  կանգնել:  Համենայն  դեպս,  Էրդողանը  երդումը  տալուց  հետո  ծաղկեպսակ  է  դրել  Քեմալ  Աթաթուրքի  դամբարանին,  ապա  ճաշերույթ  տվել  օտարերկրյա  հյուրերի  պատվին, իսկ  ճաշկերույթից  հետո,  հենց  հունիսի  3-ին,  հրապարակել  է  նախարարների  խորհրդի  նոր  կազմը:

Երդմնակալությանը  մասնակից  պետության  ղեկավարների  թվում,  բացի  Իլհամ  Ալիեւից  ու  Միջին  Ասիայի  թյուրքալեզու  հանրապետությունների  նախագահներից,    պետք  է  նշել  Բուլղարիայի,  Հյուսիսային  Մակեդոնիայի,  Կոսովոյի,  Չերնոգորիայի  նախագահներին  եւ  Բանգլադեշի  նախագահին:  Մնացածները  մեծ  մասամբ  աֆրիկյան  երկրներինն  են եղել:  Պակիստանը,  ինչպես  նաեւ  Հունգարիան ու  Լիբիան  վարչապետի,  Իրանը՝  նախագահ  Ռայիսիի  առաջին  տեղակալի,  Ռուսաստանը,  ի  դեմս  Պետդումայի խոսնակ Վոլոդինի,  իսկ  Չինաստանը՝  Ժողովրդական  կոնգրեսի  մշտական  հանձնաժողովի  նախագահի  տեղակալի  մակարդակով:  Ի  դեպ՝  Թուրքիայի  քաղաքական  շրջանակները  Վոլոդինի  առնչությամբ  դժգոհություն  են  հայտնել,  թե  Ռուսաստանից  գոնե  արտգործնախարար  Լավրովը  մասնակցեր:

Գալով  միջազգային  կազմակերպություններին,  ապա  դրանցից  գլխավոր  քարտուղարի  մակարդակով  երդմնակալությանը  մասնակցել  են «Թյուրքական  պետությունների» ու «Իսլամական  համագործակցություն»  կազմակերպությունները,  առանց  Արաբական  պետությունների  լիգայի:  Ըստ  երեւույթին,  դրանով  պետք  է  բացատրվի    լիգայի  անդամ  Քաթարի,  Սաուդյան  Արաբիայի  եւ  Արաբական  միացյալ  Էմիրությունների  բացակայությունը,  որոնց  մասնակցության  մասին  թուրքական  լրատվամիջոցները  չեն  նշել:  Արարողության  մասնակիցների  թվում,  որպես  Արեւմուտքի  միակ  ներկայացուցիչը,  չհաշված  դեսպաններին,  եղել  է  նաեւ  ՆԱՏՕ-ի  գլխավոր  քարտուղար  Ստոլթենբերգը,  սակայն  նրան  հավանաբար  հետաքրքրում  էր  ոչ  այնքան  երդմնակալության  արարողությունը,  որքան  Շվեդիայի  անդամակցությունը  Հյուսիսատլանտյան  դաշինքին,  որովհետեւ  նա  Անկարայում  հենց  այդ  հարցն  է  քննարկել:

ԱՄՆ,  ինչպես  նաեւ  Եվրոպական  երկրները  դեսպանների  մակարդակով  են  ներկայացել  Էրդողանի  երդմնակալությանը,  ինչը  դժգոհություն  է  պատճառել  Անկարայի  քաղաքական  շրջանակներին,  որ  այս  մասին  զլացել  են  նույնիսկ  տեղեկություն  հայտնել:  Ի  դեպ,  այդ  շրջանակներում,  մասնավորապես  ընդդիմադիր,  դժգոհել  են  նաեւ  Վենեսուելայի  նախագահ  Նիկոլաս  Մադուրոյի  մասնակցության  առնչությամբ,  թե  նա  ի՞նչ  գործ  ուներ  Մեջլիսում,  նախապես  իմանալով,  որ  հրավեր  է  ստացել:

Էրդողանի  երդմնակալությունը  մեզ,  թերեւս,  հետաքրքրում  է  արարողությանը  վարչապետ  Փաշինյանի  մասնակցության  առումով:  Մինչ  այդ,  ինչպես  «Ազատություն»  ռադիոկայանն  է  հիշեցրել,  Հայաստանը  2014-ի  օգոստոսի  28-ին  մասնակցել  էր  Թուրքիայի  նախագահի  երդմնակալությանը  եւ  այդ  ժամանակ  մեր  երկիրը  ներկացրել՝  արտգործնախարար  Էդվարդ  Նալբանդյանը:  Ի  տարբերություն  նախորդ  մասնակցության,  Նիկոլ  Փաշինյանի  մասնակցությունը  մեծ  աղմուկ  բարձրացրեց  Հայաստանում,  տեղիք  տալով  որոշ շահարկումների:

Ոմանք  հայաստանյան  լրատվամիջոցներում,  ելնելով  դահլիճում  Փաշինյանի  երկրորդ  շարքում  նստելու  հանգամանքից,  իսկ  Ադրբեջանի  նախագահ  Ալիեւի՝  առաջին,    ՀՀ  վարչապետի  նսեցման  կարծիք  են  հայտնել:  Ոմանք  էլ  ընդգծել  են,  որ  Ալիեւի  կինն  անգամ,  ի  տարբերություն  ՀՀ  վարչապետի,  առաջին  շարքում  էր  նստած:  Առաջին  շարքը  հատկացված  էր  պետության  ղեկավարներին.  այսինքն  նախագահներին:  Եթե  Մեհրիբան  Ալիեւան  երդմնակալությանը  ամուսնու  հետ  է  եկել,  ուրեմն  պետք  է  նրա  հետ  էլ նստի  նախագահներին  հատկացված  առաջին  շարքում,  թուրքերը  նրան անշուշտ  ձեղնահարկ  չէին  տանելու:  Բացի  ՀՀ  վարչապետից,  երկրորդ  շարքում  են  նստել  կառավարության  ղեկավարների  համար  նախատեսված  երկրորդ  շարքում,  ինչպես  նստել  են  Պակիստանի  կամ  Հունգարիայի  վարչապետները:

Պատեհ  առիթը  բաց  չեն  թողել   Sputnik.  am -ի  եւ  ՏԱՍՍ-ի  պես  ռուսական  կայքէջերը,  որոնք  առաջնորդվելով  Պուտինի  գլխավորած  Կրեմլի հայատյացությամբ,  փորձում  են  նսեմացումը  վերագրել  հենց  Հայաստանին,  թե  Էրդողանը  երդմնակալության  ժամանակ  պատվարժան  հյուրերի  թվում  չի  հիշատակել  ՀՀ  վարչապետին:  Հավանաբար  էրդողանն  այդ  պահին  հիշել  է  իր  լավագո՜ւյն  ընկերոջը՝ Պուտինին, իսկ Փաշինյանին՝  մոռացել:

Տվյալ  պարագային  խնդիրը  չհիշատակելը  չէ,  այլ  Էրդողանի  երդմնակալությանը  ՀՀ  վարչապետի  մասնակցության  նպատակահարմարությունը:  Հիշեցնենք,  որ  Փաշինյանը  Ալիեւի  հետ  նույն  օրը,  դեռ  ընտրությունների  երկրորդ  փուլի    արդյունքները  չամփոփված,  շտապել  էր  հաղթանակի  առթիվ  շնորհավորել  Էրդողանին:  Առհասարակ  այդպես  վարվում  են,  եթե  ընտրվող  գործիչը  բարեկամական  երկրի  ներկայացուցիչ  է,  իսկ  Էրդողանը՝  ամենեւին,  նա  ոչ  միայն  զենքով,  զորքով  մասնակցել  44-օրյա  պատերազմին,  այլեւ  Սիրիայից  վարձկան  ահաբեկիչների  է  ներգրավել:

Դեռ  ավելին՝  այսպես  կոչված  Հայաստան-Թուրքիա  նորմալացման  գործընթացի  պատճառաբանությամբ,  էրդողանը  հորդորների  տեսքով  Հայաստանից  պահանջում  է  հաշտության  շուտափույթ  պայմանագիր  ստորագրել  Աղրբեջանի  հետ  եւ  Զանգեզուրում  5  կմ.  լայնությաբ  միջանցք  տրամադրել,  որ  հայաստանյան  իշխանությունների  ձեռքով  եւ  Նախիջեւանից  Մեղրիի  տարածքով  ապահովի  Թուրքիայի  ցամաքային  անմիջական  կապը  Ադրբեջանի  հետ,  եւ  օրինականացնի  վերջինի  կողմից  Հայաստանի  տարածքում  իրականացրած  բռնազավթումները,  քանի  որ  ոչ  մի  կերպ  ելման  կետ  չեն  վերադառնում  44-օրյա  պատերազմին  հաջորդող  տարիներին  Հայաստան  ներխուժած  ադրբեջանական  զորքերը: Ինչի՞  դիմաց. պարզապես Հայաստանի  առջեւ  ընդամենը  թուրքական  սահմանի  բացման խոստումով:

 ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

Նախորդ գրառումը

Քարոզչական պատերազմ Իրանի ու Ադրբեջանի միջեւ

Հաջորդ գրառումը

Եթե իրոք սիրում եք երկիրը

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Եթե իրոք սիրում եք երկիրը

Լրահոս

Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում. ԱԺՄ

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը...

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

19/06/2026

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով:...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

19/06/2026

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր,...

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական