Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԴ-ն պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ատոմային էլեկտրակայանների կառուցման ֆինանսական հարցերը․ Միշուստին

08/06/2023
- Պաշտոնական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուսաստանը պատրաստ է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) իր գործընկերների, այդ թվում նաև Հայաստանի հետ քննարկել  նրանց  տարածքներում ատոմային էլեկտրակայանների կառուցման ֆինանսական հարցերը, ինչպես նաև բլոկների հզորության հետ կապված պարամետրերը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, «Եվրասիան իմ տունն է» ցուցահանդեսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Ցուցահանդեսին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ռոսատոմ» ընկերության տաղավարում պատվիրակությունների ղեկավարներին պատմել են աշխարհի ամենաերիտասարդ և արդյունավետ կայանի ՝ ատոմային էլեկտրակայանի ռուս-բելառուսական համատեղ նախագծի մասին։ Այդ ատոմային էլեկտրակայանը ունի երկու էներգաբլոկ՝ 1200 մեգավատ հզորությամբ։ Այս պահին բելառուսական ԱԷԿ-ի առաջին բլոկն արդեն շահագործման է հանձնվել, իսկ երկրորդը՝ փորձարկումներ է անցնում։

Միշուստինն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրել է նախագծի ֆինանսավորման համակարգի վրա ՝ նշելով, որ բելառուսական ընկերությունները ֆինանսավորել են ընդամենը 40 տոկոսից մի փոքր ավել։

«Ռոսատոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովն այդ կապակցությամբ նշել է, որ նախագծերը իրականացվում են այնպես, ինչպես իրենք իրենց համար այն կանեին։ 

«Մենք պատասխանատու ենք ՌԴ-ի և ՄԱԳԱՏԷ-ի բոլոր ամենախիստ նորմերի համար ՝ որակի, արդյունավետության և անվտանգության համար»,- ասել է Լիխաչովը։

Փաշինյանն իր հերթին նկատել է, որ, ինչպես իրեն զեկուցում են, «Ռոսատոմ»-ն առաջարկում է միայն 1200 մեգավատ հզորությամբ բլոկների կառուցում, բայց ոչ ավելի ցածր:

«Մենք կառուցում ենք և՛ 1000, և՛ 600, և՛ 400 մեգավատ հզորությամբ բլոկներ, բայց դրանք կլինեն առաջնային նախագծեր և մի փոքր ավելի թանկ», – պատասխանել է Լիխաչովը։

Միշուստինն առաջարկել է հրավիրել հայ գործընկերներին և քննարկել գնային քաղաքականությունը։

«Այսօրվա դրությամբ պետք է քննարկել գնային քաղաքականությունը։ Մենք պատրաստ ենք քննարկել ։ Եվ նույնը Ղազախստանի գործընկերների հետ, մենք պատրաստ ենք», – ասել է ՌԴ վարչապետը ։

Միշուստինը «Ռոսատոմ»-ի ղեկավարին առաջարկել է ԵԱՏՄ երկրներից գործընկերներին և դիտորդներին հրավիրել Ռուսաստան՝ ծանոթանալու բլոկների ամբողջ շղթային ՝ ըստ հզորությունների, որոնք կարող է կառուցել ընկերությունը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վաղը կկայանա Պուտին-Լուկաշենկո հանդիպում

Հաջորդ գրառումը

Մեր կլինիկայում ամենաերիտասարդ թմրամոլը 16 տարեկան տղա է, ավելացել է նաև կանանց դիմելիությունը. նարկոլոգ

Համանման Հոդվածներ

Պաշտոնական

Արմեն Գրիգորյանը կմեկնի Կիպրոս

17/11/2025
Պաշտոնական

Փաշինյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանների հետ

11/11/2025
Պաշտոնական

Փաշինյանը հիմա էլ 2 օրով թռչում է Ֆրանսիա

29/10/2025
Պաշտոնական

Ալեն Սիմոնյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի գործընկերոջը

19/10/2025
Հաջորդ գրառումը

Մեր կլինիկայում ամենաերիտասարդ թմրամոլը 16 տարեկան տղա է, ավելացել է նաև կանանց դիմելիությունը. նարկոլոգ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական