Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Վաղը կկայանա Պուտին-Լուկաշենկո հանդիպում

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ամսաթիվը որոշված է. այն տեղի կունենա վաղը՝ հունիսի 9-ին:

Թե ինչ հարցեր են քննարկվելու այս հանդիպմանը, Կրեմլի խոսնակը չի հստակեցրել։

Ավելի վաղ՝ հունիսի 8-ին, Լուկաշենկոն Մինսկում ՀԱՊԿ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ առաջիկայում հանդիպելու է Պուտինի հետ։ Նա նաև հայտնել է, որ վերջերս Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի հակահարձակումը։ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 24-ին Մոսկվայում։