Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՔՍՎԱԾ ՖՐԱՆՍԻԱՆ»

24/04/2014
- 24 Ապրիլի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Ֆրանսիայում 2014 թ. լույս տեսած պատմագիտական ուշագրավ աշխատություններից է Ժորժ Գեւորգյանի «Օսմանյան կայսրությունից արտաքսված Ֆրանսիան» գիրքը (L՛Harmattan, 340 էջ): Հեղինակը մասնավորապես անդրադառնում է 1918-1923 թթ. մոռացված պատերազմին:

1918 թ. հոկտեմբերի 30-ին Մուդրոսի զինադադարը վավերացրեց դաշնակից պետությունների հաղթանակը օսմանյան կայսրության նկատմամբ: Սակայն Մուստաֆա Քեմալի բանակը բոլշեւիկների օգնությամբ արտաքսեց հայերին, Կիլիկիա մտած ֆրանսիացի զինվորներին, ապա հարձակվեց հունական ուժերի վրա եւ 1922-ի սեպտեմբերին նվաճեց Զմյուռնիան: Իր հաղթանակների շնորհիվ Մուստաֆա Քեմալը 1923-ին Լոզանի պայմանագրի կնքման ժամանակ պարտադրեց սեփական պայմանները: Իր պատմական տարածքում Հայաստանի պետության վերականգնման եւ Թուրքիայից պոկված Քրդստանի ստեղծման հույսերը հօդս ցնդեցին: Իսկ դաշնակիցների ամենամեծ խայտառակությունը եղավ Կոստանդնուպոլսից արտաքսվելը: Հունաստանի եւ նորաստեղծ Թուրքիայի միջեւ տեղի ունեցավ ազգաբնակչության փոխանակում (ըստ դավանանքի): Փոքր Ասիայում հաղթեց պանթուրքիզը: Ֆրանսիայի աջակցությունից զրկված Լեւանտի քրիստոնյաները սկսեցին զանգվածաբար արտագաղթել:

Պատմաբան Ժորժ Գեւորգյանն այս աշխատությունը գրելիս օգտվել է Ֆրանսիայի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների գաղտնի արխիվներից:

«Հայաստան. ապրող երկիր Կովկասում»

Հայ ընտանիքների լուսանկարչական արխիվներն օգտագործելովՙ ֆրանսիացի համալսարանական դասախոսներ Ֆ. Արդիլիե-Կառան եւ Օ. Բալաբանյանը «Գլենա» հրատարակչությունում լույս են ընծայել Հայաստանին նվիրված գիրք, որտեղ խոսվում է մեր երկրի նաեւ նորագույնՙ հետխորհրդային պատմության, ինչպես նաեւ Կովկասի ներկայիս սոցիալ-քաղաքական հակամարտությունների մասին: Առանձին գլուխներ նվիրված են անցյալի եւ ներկայիս ճանապարհորդներին: Հեղինակներն անդրադառնում են նաեւ Հայոց ցեղասպանությանը եւ տարածաշրջանի արդի աշխարհաքաղաքական իրադրության վրա դրա ունեցած հետեւանքներին: Հեղինակներն իրենց ուղեւորությունների նյութերն օգտագործելովՙ անդրադառնում են նաեւ հին ու նոր քաղաքաշինությանը:

«Հայկական հեռանկարներ. 2003-2013 թթ. աշխարհաքաղաքական համատեքստ»

Ֆրանսիական «Սիժեստ» հրատարակչության վերջին գրքերից մեկը Երվանդ Ազատյանի «Հայկական հեռանկարներ. 2003-2013 թթ. համատեքստ» աշխատությունն է: 340 էջանոց գրքի հեղինակը ԱՄՆ-ում լույս տեսնող The Armenian Mirror-Spectator շաբաթաթերթում ու Երեւանի «Ազգ» թերթում պարբերաբար հանդես է գալիս հոդվածներով: 1965-ից նա թերթում անդրադառնում է Հայկական հարցի տարբեր կողմերին. Հայ Դատ, Հայոց ցեղասպանության ճանաչում, Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններ, անվտանգություն, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ, հարեւանների հետ Հայաստանի հարաբերություններ եւ այլն: Երվանդ Ազատյանը հայոց լեզվի ու գրականության գծով սկսել է մասնագիտանալ Բեյրութի Հովակիմյան-Մանուկյան վարժարանում, բիզնեսի եւ կառավարման գծովՙ նույն քաղաքի Ամերիկյան համալսարանում: Ապա անգլիական եւ ամերիկյան գրականություն է ուսանել Բոստոնի համալսարանում, մերձավորարեւելյան լեզուներ եւ պատմությունՙ Դետրոյթի համալսարանում: Ժողովածուն Վարուժան Սիրապյանի թարգմանությամբ լույս է տեսել ֆրանսերեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՍՊԵԼԸ

Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՐՏԵՍԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՐՏԵՍԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական