Չորեքշաբթի, Հուլիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

103 տարի առաջ ճիշտ այս օրը Խորհրդային Ադրբեջանն ապօրինաբար ձևավորել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը. Ստեփան Հասան-Ջալալյան

07/07/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Քաղաքականություն

1921թ. հուլիսի 5-ին երրորդ երկրի կուսակցական մարմնի՝ Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի, առանց քննարկման և քվեարկության՝ ապօրինի որոշմամբ Խորհրդային Ադրբեջանի գրավոր և բանավոր համաձայնությամբ Խորհրդային Հայաստանի անբաժանելի մաս հանդիսացող Լեռնային Արցախը խլվել է Խորհրդային Հայաստանից և ինքնավար մարզի կարգավիճակով մտցվել Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ։

Նշված ապօրինի որոշման երկրորդ կետով արձանագրվել է. «Հանձնարարել Ադրբեջանի կենտրոնական կոմիտեին որոշել ինքնավար մարզի սահմանները և ներկայացնել Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի հաստատմանը»։

Սակայն, Խորհրդային Ադրբեջանի վարչակազմը երկու տարի ձգձգել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ձևավորումը: Խորհրդային բարձրագույն իշխանության մարմինների ձեռնարկած որոշ քայլերից հետո Խորհրդային Ադրբեջանի կենտրոնական գործադիր կոմիտեն 1923թ․ հուլիսի 7-ին՝ 103 տարի առաջ ճիշտ այս օրը, ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ձևավորման մասին» դեկրետ, որով որոշել է՝

1. «Լեռնային Ղարաբաղի հայկական մասից ձևավորել ինքնավար մարզ, որպես ԱԽՍՀ (Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության – Ս. Հ.-Ջ.) բաղկացուցիչ մաս:

…

5. Մարզի կանոնադրության մշակման և Ղարաբաղի ինքնավար մարզին վարչական միավորների փաստացի փոխանցման, ինչպես նաև ինքնավար մարզի սահմանների որոշման նպատակով ստեղծել խառը հանձնաժողով՝ բաղկացած Լեռնային Ղարաբաղի, Դաշտային Ղարաբաղի, Քուրդիստանի և Խորհրդային Ադրբեջանի կենտրոնական իշխանության ներկայացուցիչներից»:

Նշված դեկրետը հրապարակվել է Բաքվում լույս տեսնող “Бакинский рабочий” ռուսալեզու թերթի 1923 թվականի հուլիսի 9-ի համարում:

Կից՝ նշված թերթի բնօրինակ էջի համապատասխան հատվածի լուսապատճենը դեկրետի ուշագրավ հատվածների նշագծմամբ:

Հարկ է նշել, որ Արցախը բաղկացած է լեռնային և դաշտային հատվածներից: Լեռնային Արցախը (Ղարաբաղը) պատմական Արցախի լեռնային մասն է, իսկ դաշտայինը՝ հարթավայրային:

Սահմանը նրանց միջև պայմանականորեն կարելի է տանել Նավթալան – Թարթառ – Տիգրանակերտ – Մարտունի – Հորադիզ – մերձարաքսյան որոշ հատվածներ գծով, որից արևելք Դաշտային Ղարաբաղն (Արցախն – Ս. Հ.-Ջ.) է, իսկ արևմուտք՝ Լեռնայինը: Պատմական Ղարաբաղի (Արցախի – Ս. Հ.-Ջ.) դաշտային և լեռնային հատվածների տարածքները գրեթե հավասար են:

Արդեն ծվատված Արցախի նկատմամբ Խորհրդային Ադրբեջանի վարչակազմը կատարել է երկրորդ հրեշավոր քայլը:

Խորհրդային Ադրբեջանի իշխանությունը, խախտելով կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի նիստում չքննարկված և քվեարկության չդրված, անօրինական որոշումը, որտեղ նշվել էր, որ լայն ինքնավարությունը պետք է ձևավորել ամբողջ Լեռնային Արցախի տարածքի վրա, ինքնավար մարզը ձևավորել է Լեռնային Արցախի տարածքի միայն մի մասում՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններից միտումնավոր դուրս թողնելով աշխարհագրորեն և պատմականորեն Լեռնային Արցախի տարածք համարվող Շահումյանը, Քարվաճառը, Քաշաթաղը, Կովսականը, Քաշունիքը, Ջրականը, Վարանդան, Ակնան և այլն:

Նշված տարածքները, որոնք այսօր բռնազավթված են Ադրբեջանի կողմից, դե յուրե հանդիսանում են Արցախի Հանրապետության տարածքի անբաժանելի մասը: Այդ տարածքները կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի նիստում չքննարկված և քվեարկության չդրված, անօրինական որոշմամբ պետք է մտնեին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վարչական սահմանների մեջ:

Խորհրդային Ադրբեջանի իշխանությունը այնպես է ձևավորել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի քարտեզը, որ Լեռնային Արցախը ցամաքային կապ չունենա Խորհրդային Հայաստանի հետ: Այդ նպատակով Խորհրդային Ադրբեջանի կենտրոնական գործադիր կոմիտեի 1923թ. հուլիսի 16-ի որոշմամբ Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի միջև գտնվող տարածքում ստեղծվել է «Կարմիր Քուրդիստան» անունով արհեստական քրդական գավառ:

Վեց տարի անց՝ 1929թ. ապրիլի 8-ին, Կարմիր Քուրդիստանի լուծարումից հետո, Խորհրդային Ադրբեջանի վարչակազմն այդ տարածքում ձևավորել է Խորհրդային Ադրբեջանի Քելբաջարի, Լաչինի և Կուբաթլուի շրջանները։

Փաստորեն, Խորհրդային Ադրբեջանի իշխանությունը, առանց հաշվի առնելու Լեռնային Արցախի ժողովրդի կարծիքը, 1923թ. հուլիսի 7-ի դեկրետով Խորհրդային Ադրբեջանի տարածքին բռնակցել է Լեռնային Արցախի տարածքի հյուսիսային, հարավային, արևելյան և արևմտյան հատվածների մեծագույն մասերը:

Եվ այսպես, Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի չքննարկված և քվեարկության չդրված, բայց «ընդունված» ապօրինի որոշմամբ, ինչպես նաև Խորհրդային Ադրբեջանի կենտրոնական գործադիր կոմիտեի 1923թ․ հուլիսի 7-ի դեկրետով Խորհրդային Հայաստանի անբաժանելի մաս հանդիսացող Լեռնային Արցախն ինքնավարության կարգավիճակով բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին՝ հայտնվելով իր համար բոլոր առումներով խորթ և օտար միջավայրում:

Ադրբեջանի բոլոր ժամանակների վարչակազմերի քաղաքականությունն ընդհանրապես, Խորհրդային Ադրբեջանի վարչակազմի քաղաքականությունը մասնավորապես մշտապես ուղղված է եղել Արցախի բնիկ հայ ժողովրդի բռնի կամ «խաղաղ» տեղահանմանը իրենց դարավոր հայրենիքից: Այդ նպատակով Խորհրդային Ադրբեջանի բոլոր ժամանակների ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի նկատմամբ թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ գիտակրթական, թե՛ հոգևոր-մշակութային ոլորտներում միտումնավոր իրականացրել է հակահայկական քաղաքականություն՝ գլխավոր նպատակ ունենալով փոխելու ժողովրդագրական պատկերը Լեռնային Արցախում հօգուտ ադրբեջանցիների (կովկասյան թաթարների), ովքեր մինչև 1918 թվականը կոչվում էին թաթարներ, 1918-ից մինչև 1936 թվականը ներառյալ կոչվում էին թյուրքեր, իսկ 1936 թվականից հետո սկսեցին կոչվել ադրբեջանցիներ:

Նման քաղաքականության իրականացման մասին բացահայտ խոստովանել է օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի նախկին նախագահ՝ 1969-1982թթ. Խորհրդային Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Հեյդար Ալիևն ազգային մամուլի օրվա առթիվ Բաքվի մամուլի ակումբի հիմնադիրների հետ 2002թ. հուլիսի 22-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Խոսելով Ադրբեջան-Արցախ հակամարտության մասին՝ նա, մասնավորապես, ասել է. «Լեռնային Ղարաբաղի խնդիրը ծագել է 1988 թվականին, սա նոր խնդիր չէ։ Այսինքն այն սուր հակամարտություն է։ Բայց այս խնդիրը շարունակվում է 20-րդ դարի սկզբից սկսած… Անգամ խորհրդային ժամանակաշրջանում նորմալ չէր… Սակայն, չնայած դրան, մենք վերահսկում էինք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Ինչի՞ շնորհիվ: Նախ, իհարկե, խորհրդային համակարգն ինքն էր դա թույլ տալիս։ Երկրորդ՝ ես խոսում եմ այն ժամանակաշրջանի մասին, երբ ես առաջին քարտուղար էի,… փորձել եմ փոխել այնտեղ (ԼՂԻՄ-ում – Ս. Հ.Ջ.) ժողովրդագրական պատկերը։

Լեռնային Ղարաբաղը բարձրացրել է այնտեղ ինստիտուտ, ԲՈւՀ բացելու հարցը։ Մեզ մոտ բոլորը դեմ էին դրան: Ես մտածեցի, որոշեցի բացել: Բայց պայմանով, որպեսզի լինի երեք բաժին՝ ադրբեջանական, ռուսական և հայկական։ Բացեցինք: Հարակից շրջանների ադրբեջանցիներին (կովկասյան թաթարներին – Ս. Հ.-Ջ.) մենք ուղարկել ենք ոչ թե Բաքու, այլ՝ այնտեղ։ Բացել ենք այնտեղ կոշիկի մեծ գործարան: Բուն Ստեփանակերտում աշխատուժ չկար։ Մարզը շրջապատող վայրերից ադրբեջանցիներին (կովկասյան թաթարներին – Ս. Հ.-Ջ.) ուղարկել ենք այնտեղ: Այդ և այլ եղանակներով ես ձգտել եմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիներ (կովկասյան թաթարներ – Ս. Հ.-Ջ.) շատ լինեն, իսկ հայերի թիվը կրճատվի:

Նրանք, ովքեր այդ ժամանակ աշխատել են Լեռնային Ղարաբաղում, գիտեն այդ մասին: Ամեն դեպքում, շնորհիվ իմ կամքի, այլ հատկանիշների իմ խոսքն օրենք է եղել նրա (ԼՂԻՄ-ի – Ս. Հ-.Ջ.) ղեկավարության համար»:

Արցախահայությունը երբեք չի հաշտվել Խորհրդային Ադրբեջանին Լեռնային Արցախի բռնակցման (անեքսիայի) փաստի հետ և մայր Հայաստանին վերամիավորվելու նպատակով տարիներ շարունակ բազմահազար ստորագրություններով լի դիմումներ է հղել Խորհրդային Միության կենտրոնական իշխանության պատկան մարմիններին՝ ակնկալելով հարցի արդարացի լուծում, մասնավորապես՝ 1963թ. ավելի քան 2.5 հազար, իսկ երկու տարի անց՝ 1965թ., ավելի քան 45 հազար ստորագրություններով նամակներ է ուղղել Խորհրդային Միության ղեկավարությանը:

Ցավոք, բոլոր դիմումներն, առանց բացառության, եղել են ապարդյուն:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

քաղաքագետ

Նախորդ գրառումը

Առգրավված կենդանիները ճանաչվել են որպես իրեղեն ապացույց. ՔԿ

Հաջորդ գրառումը

Լեգիտիմությունը կորցրած ու արևմտա-թուրքական աջակցությամբ իշխանություն պահող ՔՊ-ական կառավարության վաղվա օրը. Արտակ Զաքարյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի 2 ամսով. նրան կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ

07/07/2026
Նորություններ

Կենդանաբանական այգուց հաստատում են, որ ճերմակ առյուծներից մեկն անկել է

07/07/2026
Նորություններ

Առաջին դասարանցիների ծնողները պետք է մինչև սեպտեմբերի 5-ը դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին

07/07/2026
Նորություններ

Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից տեղափոխված առյուծներից մեկը չի արթնացել

07/07/2026
Հաջորդ գրառումը

Լեգիտիմությունը կորցրած ու արևմտա-թուրքական աջակցությամբ իշխանություն պահող ՔՊ-ական կառավարության վաղվա օրը. Արտակ Զաքարյան

Լրահոս

Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի 2 ամսով. նրան կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ

07/07/2026

Դատարանը բավարարել է իրավապահների միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով։ ԲՀԿ առաջնորդին մեղադրում են «առանձնապես խոշոր չափերով խարդախության և...

Կենդանաբանական այգուց հաստատում են, որ ճերմակ առյուծներից մեկն անկել է

07/07/2026

Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն...

Առաջին դասարանցիների ծնողները պետք է մինչև սեպտեմբերի 5-ը դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին

07/07/2026

Այն ծնողները, ովքեր երեխաներին հայտագրել են հանրակրթական դպրոցի առաջին դասարան, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի...

Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից տեղափոխված առյուծներից մեկը չի արթնացել

07/07/2026

«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից տեղափոխելու համար առյուծների քնեցնելը վտանգավոր հետևանքներ է ունեցել։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ քնեցված առյուծներից մեկը չի...

Ընդդիմադիր ուժերը դիմելու են ՌԴ-ին, որպեսզի գործող սահմանափակումները վերանայվեն. Կարապետյան

07/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերը միասնական ճակատով պատրաստվում են դիմել ՌԴ-ին,...

Վարդևանյանն իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, բայց զապորոժեց էր՝ ոչ մի գազ չվերցրեց. Սամվել Կարապետյան

07/07/2026

Լրագրողներն այսօր Սամվել Կարապետյանին հիշեցրեցին՝ վերջին անգամ դատարանի բակում ինքը հայտարարել էր, որթե Վարդևանյանը գազ տա, ինքը վարչապետ կդառնա։ Լրագրողները...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական