Կիրակի, 9 Օգոստոս, 2026

ԼԵՎՈՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ

Լեւոն Ջուլֆալակյանը բժիշկների հսկողության տակ է: Նրա առողջությանը վտանգ չի սպառնում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է որդինՙ Արսեն Ջուլֆալակյանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը մայիսի 21-ին վատ ինքնազգացողության պատճառով Ծաղկաձորից տեղափոխվել է Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոն:

«Ուղղակի բարձրավանդակում գտնվելու եւ ծանրաբեռնված առօրեայի պատճառովՙ ճնշման տատանումներ էին եղել եւ ինքնացգացողության անկում: Այժմ գտնվում է բժիշկների լուրջ հսկողության տակ եւ անցնում է պրոֆիլակտիկվերականգնողական պրոցեդուրաներ: Ուղղակի հանգիստ է պահանջվում:

Մեր ամբողջ ընտանիքի անունից շնորհակալ եմ ցուցաբերվող ուշադրության եւ անհանգստության համար: Կրկնեմ, ոչ մի լուրջ խնդիր չկա»,- նշված է Արսեն Ջուլֆալակյանի գրառման մեջ: