Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԿՈԼՈՒՄԲՈՍԻ ՆԱՎԻ ԲԵԿՈՐԸ

23/05/2014
- 23 Մայիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Ստորջրյա հնագիտության մի խումբ մասնագետներ ըստ երեւույթին հայտնաբերել են «Սանտա Մարիա» առագաստանավի մի բեկոր: Քրիստափոր Կոլումբոսը 1492 թվականին այդ նավի վրայից էր հայտնագործել Ամերիկան: 15-րդ դարի երկրորդ կեսին բասկերի երկրի ծովափին կառուցված այդ առագաստանավը Բահամյան կղզիների հայտնագործումից որոշ ժամանակ անց խորտակվել էր Հաիթիի ափամերձ ստորջրյա խութերին բախվելու հետեւանքով, գրում է Le Monde թերթը: Եթե հնագետների հայտնաբերածը իրոք «Սանտա Մարիայի» բեկորն է, ապա դա կդառնա շատ կարեւոր հայտնագործություն:

«Աշխարհագրական բոլոր վկայությունները, ստորջրյա տեղադրությունը եւ հնագիտական փաստերը հաստատում են, որ խոսքն իրոք Կոլումբոսի առաջատար նավի մասին է», նշում է հնագետ Բարրի Քլիֆֆորդը, որի ստորջրյա հնագիտության խումբը առայժմ միայն լուսանկարել եւ չափագրել է հայտնագործության վայրը:

Բեկորի տեղայնացումը հնարավոր դարձավ 2003 թվականին այն ամրոցի տեղայնացման շնորհիվ, որը կառուցվել էր Կոլումբոսի կարգադրությամբ: Գործին օգնեց նաեւ ծովագնացի ճամփորդական հուշագրության ընթերցումը: Առաջին գիտարշավի ընթացքում հնարավոր եղավ լուսանկարել բեկորը, բայց դրա նույնականացումը հետաձգվեց: Ավելի ուշ մի շարք սուզումներ թույլ տվեցին հաստատել, որ խոսքը հավանաբար «Սանտա Մարիայի» մասին է: Օվկիանոսի հատակին բալաստի թողած հետքը, ինչպես նաեւ թնդանոթները համապատասխանում են նման առագաստանավի չափերին:

Հնագետները կապ են հաստատել Հաիթիի կառավարության հետ եւ հուսով են, որ հայտնագործության տարածքը կպաշտպանվի գանձ որոնողներից: Որոշված է նավը ջրից հանել, հնարավորինս վերականգնել եւ հանրությանը ներկայացնել Հաիթիում զբոսաշրջությանը նպաստելու նպատակով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՓԱԽԱԾ ՄԻԼԻԱՐԴԱՏԻՐՈՋ ՆՈՐ ԱՐԿԱԾՆԵՐԸ. ԱՐԱՐ ՀԵՐԹԱԿԱՆ

Հաջորդ գրառումը

ԲԵՌՆԱՐ ՇԱԼԱՆԴ. ԱՏՈՒՄ ԵՄ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ` ՏՂԱՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԲԵՌՆԱՐ ՇԱԼԱՆԴ. ԱՏՈՒՄ ԵՄ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ` ՏՂԱՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական