Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓԱԽԱԾ ՄԻԼԻԱՐԴԱՏԻՐՈՋ ՆՈՐ ԱՐԿԱԾՆԵՐԸ. ԱՐԱՐ ՀԵՐԹԱԿԱՆ

23/05/2014
- 23 Մայիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԴՈԼՖ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Իրականության կեղծում է տեղի ունենում ամեն անգամ, երբ տեսադաշտում է հայտնվում միջազգային մասշտաբի մեքենայությունների վարպետ Մուխտար Աբլիազովը: Այս կերպարի հետ ծանոթությունը բավականաչափ չնախապատրաստված եվրոպացի քաղքենիների համար կարող է իսկական ցնցման պատճառ դառնալ: Ամեն օր չէ, որ կարելի է հանդիպել շատ փորձառու ավտորիտար կուղբի, որը հանդես է գալիս «ժողովրդավար գառան» մորթով: Այնինչ, օլիգարխի գլխավոր խաղաքարտը խփված էՙ Մեծ Բրիտանիան զրկել է նրան քաղաքական վտարանդիի կարգավիճակից:

Կերպարը, որ ձեւավորվում է համացանցում այդ մարդու շուրջ, հակասական է եւ աճել է բազմաթիվ բանբասանքներով եւ կեղծ լուրերով: Տեղեկատվական թեփի այդ կուտի տակ անմիջապես չէ, որ կարող ես հասնել բուն էությանը:

Աբլիազովի կեղծ դիմակներից մեկը դեմոկրատն է եւ հանուն ճշմարտության մարտիկը: Այդ կերպարը ձեւավորվում է որոշ վճարված ԶԼՄ-ների կողմից, որոնք վերածել են Աբլիազովին համարյա ժողովրդական հերոսի, այսպես ասած` բոլոր խեղճերի ու հալածվածների պաշտպանի: Եթե առաջնորդվենք նրանց հատուկ ուղղորդված թեզերով, ապա գծագրվում է հետեւյալ պատկերը. Աբլիազովը գլխավորում էր Ղազախստանում առաջատար բանկերից մեկը եւ զուգահեռաբար ֆինանսավորում էր ընդդիմությունը, սակայն ուժ չունենալով դիմակայելու համակարգին, փախավ Լոնդոն, Մեծ Բրիտանիայում ստացավ քաղաքական ապաստան:

Բայց եթե նայենք անաչառ հայացքով, հենվելով միայն փաստերի վրա, ապա գծագրվում է բոլորովին այլ պատկեր: Առաջինը խոսենք Աբլիազովի քաղաքական գործունեության մասին: Քրեական օլիգարխը կուսակցություն ստեղծեց բացարձակապես սեփական ֆինանսական մեքենայությունները պաշտպանելու նպատակով, իբրեւ մարդկային զանգվածների վրա ներգործության մեխանիզմ: Եթե սա նաեւ ժողովրդավարություն է, ապա ինչ-որ կեղծված, որովհետեւ դրա գլխավոր նպատակը Աբլիազովի պաշտպանությունն էր քրեական հետապնդումից: Գործարարը առաջին օրերից սկսած անմաքուր խաղ էր տանում եւ արդեն դառնալով բանկիր, շարունակեց այն նոր, միջազգային մակարդակով:

Ըստ էության, Աբլիազովը թալանեց իր բանկը, դուրս բերելով ակտիվները դեպի օֆշորներՙ ընդամենը մոտ 5 միլիարդ դոլար: Այդ փաստը հաստատեց Լոնդոնի բարձր դատարանը եւ իրավախախտին դատապարտեցին 22 ամսվա բանտարկության, սակայն կարող էին ավելի շատ տալ, եթե գործը դիտարկվեր քրեական ենթատեքստում: Դատավարությունը քաղաքացիական էր, որպեսզի ավելորդ հույզեր չառաջացնի եւ Աբլիազովին հնարավորություն չտա հայցվորին մեղադրելու քաղաքական մոտիվացիայի մեջ: Իմիջիայլոց, հայցվորը «ԲՏԱ բանկ»-ն էր, որը տուժել էր նրա պատճառով:

Այս իրավիճակում կրկին կատարվեց իրականության կեղծում: Առանձին ԶԼՄ-ներ սկսեցին մեղադրել Մեծ Բրիտանիայի ֆեմիդային, համարյա թե ծախվածության մեջ: Իսկ ինքն Աբլիազովն այդ աղմուկի տակ փախավ Ֆրանսիա: Սակայն որոշ ժամանակ անց նրան բերման ենթարկեցին ֆրանսիական Երկնագուն ափի առանձնատնից, հիմք ընդունելով Ինտերպոլի միջազգային օրդերը:

Աղմուկը, որ այս փաստի կապակցությամբ բարձրացրին Աբլիազովի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները, ծնեց օլիգարխի ակտիվների համար մղվող տեղեկատվական պատերազմի երրորդ ալիքը: Շեշտերը նույնն էինՙ Աբլիազովը դեմոկրատ է եւ ամբողջատիրական ռեժիմների զոհ: Այդ պահին Ռուսաստանից բացի Աբլիազովի արտահանձնումն էին պահանջում նաեւ Ուկրաինան եւ Ղազախստանը: Ավելորդ չէ հիշելը, որ օլիգարխի մութ գործերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ այլ պետություններ: Մասնավորապես Աբլիազովի հետ կապված ընկերությունների գործունեությամբ հետաքրքրվել են Կիպրոսի, Հունգարիայի, Լատվիայի, Իռլանդիայի, Ֆինլանդիայի եւ մի շարք այլ պետությունների իրավապահ մարմինները:

Սակայն դա չէր խանգարում վճարովի «ժողովրդավարական» ԶԼՄ-ներին ճնշում բանեցնել ֆրանսիական ֆեմիդայի վրա, որպեսզի Աբլիազովին բաց թողնեն գրավի դիմաց: Բայց Փարիզը դիմակայեց: Մեծամասամբ «շնորհիվ» լոնդոնյան նախադեպի, երբ օլիգարխը փախավ Մեծ Բրիտանիայի դատական համակարգից:

2013 թ. դեկտեմբերին, Ֆրանսիայի դատախազության ներկայացուցիչը դիմեց Էքս-ան-Պրովանսի վերաքննիչ դատարան, կոչ անելով բավարարել Ուկրաինայի եւ Ռուսաստանի իշխանությունների միջնորդությունը հանցագործին արտահանձնելու վերաբերյալ եւ 2014թ. հունվարի սկզբին Աբլիազովին, փաստորեն, «տոմս դուրս գրեցին» դեպի Մոսկվա:

Եվ ի՞նչ սկսվեց դրանից հետո: Աբլիազովամետ ԶԼՄ-ները անմիջապես կազմակերպեցին հակաքարոզչության նոր ալիք: Այս անգամ նրանք ջանում էին անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտան օլիգարխի արտահանձնումը, որովհետեւ դա «սպառնալիք է պարունակում նրա կյանքին ու առողջությանը»: Հիշեցին եւ այն մասին, որ Աբլիազովը առաջվա պես քաղաքական վտարանդու կարգավիճակ ունի Մեծ Բրիտանիայում: Սակայն դա զարմանալի անհեթեթություն է: Որտե՞ղ է Փարիզը, եւ որտե՞ղՙ Լոնդոնը: Սա առաջինը: Երկրորդՙ Աբլիազովի այդ հաղթաթուղթը շատ շուտով խփեցին հենց իրենք անգլիացիները: Դեռ հունվարին օլիգարխը տեղեկացվել էր Մառախլապատ Ալբիոնի պաշտոնական իշխանությունների կողմից այդ կարգավիճակը չեղյալ հայտարարելու մտադրության մասին: Եվ ահա վերջերս այդ սպառնալիքն ի կատար ածվեց:

Փախած բանկիրի փաստաբան Պիտեր Սախլասը անմիջապես հայտարարեց, որ որոշումն անօրինական է եւ չհիմնավորված, եւ Մեծ Բրիտանիան, ըստ երեւույթին, դարձել է ապատեղեկատվության արշավի զոհ: Դե իհարկե, բա ուրիշ էլ ինչպե՞ս: Չէ՞ որ այդ փախած օլիգարխը «բյուրեղյա մաքրության» մարդ է: Եվ դատել են նրան համարյա ոչնչի համար: Եվ միամիտ Մեծ Բրիտանիան չի կողմնորոշվել, թե ինչն ինչոց է: Դե ինչպե՞ս երեք տարում կողմնորոշվեին:

Ընդհանրապես, դա Աբլիազովի «ֆիրմային» ոճն էՙ մեղադրել ամբողջ պետությանը: Մեծ Բրիտանիան վերապրել է դատական մի ամբողջ էպոպեա, որտեղ մեղադրյալի դերում հանդես է գալիս ֆինանսական խարդախությունների հեղինակը, դատապարտել է նրան եւ այս պարագայում օլիգարխի իրավաբանները դեռ համարձակություն ունեն խոսելու իրենց պաշտպանյալի անմեղության մասին: Իսկապես որ, սատանայի փաստաբաններ:

Թեպետ, այժմ Աբլիազովի օգտին վարվող տեղեկատվական արշավը հիշեցնում է մանր եւ ունայն քաշքշուք, որը չի հետապնդում գլոբալ նպատակներ: Ռազմավարական բոլոր ուղղություններով Աբլիազովը պարտություն է կրել եւ այժմ մարտավարական առճակատում է գնում Ֆրանսիայից նրա արտահանձնումը թույլ չտալու նպատակով: Ըստ ամենայնի, փախած միլիարդատերը ուզում է ազատազրկումը կրել հարմարավետ պայմաններում, եւ դա հասկանալ կարելի է:

Հաշվի առնելով Աբլիազովի պատկառելի ակտիվները, նրան սպասարկում են լավագույն փաստաբաններ, որոնք ամեն կերպ դանդաղեցնում են դատական գործընթացը, վիճարկելով անգամ ամենափոքր մանրամասները: Գործի են դրվել նույն այդ հնարքները: Որպես դրա արդյունք, ապրիլի սկզբին Փարիզի վերաքննիչ ատյանը չեղյալ է հայտարարել Աբլիազովի արտահանձնման մասին որոշումը եւ գործը վերադարձրել է Էքս-ան-Պրովանսի դատարանի քննությանը:

Բայց դա չի նշանակում, որ ֆրանսիացիները մտափոխվել են Աբլիազովին արտահանձնելու հարցում: Փարիզը շատ զգայուն է արձագանքում անօրինական ճնշման ցանկացած փորձերին, արդեն մեկ անգամ օլիգարխին հայտարարելով, որ նրա «ֆրանսիական արդարադատությանը վախեցնելու փորձերը» հաջողություն չեն ունենա:

Արտահանձնումը հետաձգելու մասին դատարանի որոշման գլխավոր եւ միակ պատճառը դարձավ կազմակերպչական սխալը: Դրա էությունը կայանում է նրանում, որ պաշտոնական արձանագրություններից մեկի տակ բացակայում է մեղադրյալի միայն ստորագրությունը: Բայց դա որեւէ կերպ չի վիճարկում եւ չի ազդում այն որոշման պատճառները, որոնք հռչակել է Էքս-ան-Պրովանսի դատարանը: Չնայած աբլիազովական ԶԼՄ-ները փորձեցին այս թերությունից քամել առավելագույնը, սակայն գործնականում ոչինչ անել չհաջողվեց: Արժե նշել, որ այս ամենը արդեն դիտարկվել էր Լոնդոնում անցած դատավարության ընթացքում, ինչն ավարտվել էր հայտնի իրադարձություններով:

Այս ամենը ոչ այլ ինչ է, քան ժամանակ շահելու հերթական փորձ: Սցենարը ծանոթ է եւ արդյունքն արդեն կանխատեսելի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՆՈՐ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸՙ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻ

Հաջորդ գրառումը

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԿՈԼՈՒՄԲՈՍԻ ՆԱՎԻ ԲԵԿՈՐԸ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԿՈԼՈՒՄԲՈՍԻ ՆԱՎԻ ԲԵԿՈՐԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական