Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՈԼՈՐԸ, ԲՈԼՈՐՍ

23/05/2014
- 23 Մայիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ռուբեն Հախվերդյանը գնացել էր Գագիկ Ծառուկյանի մոտ: Կամ Ծառուկյանն էր կանչել նրան, կարեւոր չէ, կարեւորն այն է, որ Գագիկ Ծառուկյանը ընդունել էր Ռուբեն Հախվերդյանին: Բազմաթիվ քաղաքացիներ երազում են, որ իրենց ընդունի Ծառուկյանը` միեւնույն հարցով: Ռուբեն Հախվերդյանին ընդունել էր, սա, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ է նշանակում հանդիպել Գագիկ Ծառուկյանին:

Զրուցել են, ավելի ճիշտ` Գագիկ Ծառուկյանը խոսել է, Հախվերդյանը` կամ ժպտացել, կամ շնորհակալություն հայտնել, կամ էլ` ժպիտով շնորհակալություն հայտնել: Հետո Հախվերդյանը պետք է էլի երգեր գրի, նրան էլի պետք է լսենք, ինչպես լսում էինք, երբ Հախվերդյանը Րաֆֆիի Հովհաննիսյանի հետ` Ազատության հրապարակում էր, օրինակ: Հախվերդյանը ապաքաղաքական կերպար է, իսկական քաղաքացի: Ծառուկյանն էլ: Ու Հախվերդյանը գնացել էր Ծառուկյանի մոտ, որպեսզի վերջինս օգնի իրեն, քանի որ Ռուբեն Հախվերդյանը օգնության կարիք ունի: Ծառուկյանի մոտ դրա համար են գնում, անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Հետեւում եմ Ձեր երգերին, որը դա ոչ թե միայն ես, իմ համարա հաճելի, այլ տեսնելով իմ ընտանիքը, երեխաները, հանրությունը, իրոք, շատ լավա ընդունում Ձեր երաժշտությունը: Ու էսօր քանի որ չէ թուրքական ու արաբականը, այլ մեր տեղականը, որ տեսնելով ողջունում եմ: …Դրա համար, եթե, ասեք թե, անհրաժեշտություն կա իմ մասով, որ դա ավելի զարգացնելՙ հիմա սկավառակներա, ինչա, որ հանրությանը հասանելի լինի, իմացի, որ ես պատրաստակամ եմ» (կետադրությունը` մերն է- Հ. Ա.), հանդիպման ընթացքում Հախվերդյանին ասել է Ծառուկյանը: Տեղական արտադրող երգիչը շնորհակալություն է հայտնել, նաեւ ժպտացել է:

Նախորդ օրը մեկ այլ երգիչ` Շուշան Պետրոսյանը, վիրավորել էր լրագրողին, լրագրողներին: Շուշանն ասել էր` «բոլոր լրագրողներին»: «Դուք անբարոյական եք»,- ասել էր երգչուհին: Մարդիկ կան, ովքեր հայտարարեցին, թե Շուշանը ճիշտ է ասել, մարդիկ կան, ովքեր ի պատասխան վիրավորեցին Շուշանին: Մարդիկ էլ կան, ովքեր հիշեցրեցին նրան, թե ինչ է նշանակում «հանրային դեմք» լինել, եւ, որ ինքը` Շուշանը, հենց հանրային դեմք է, հետեւաբար պետք է չվիրավորի երբեք եւ մշտապես պատրաստ լինի` վիրավորանքներ լսելուն:

Հետո Շուշանը զանգահարել ու ներողություն էր խնդրել լրագրողից, միայն մեկից, չնայած ասել էր, թե «անբարոյական եք»` բոլոր լրագրողներին: Լրագրողը, բոլոր լրագրողներից միայն մեկը, հայտարարել էր, որ իր ու երգչուհու միջեւ էլ ոչ մի հարց չկա, միջադեպը հարթված է: ԿԳ նախարար, Շուշանի համակուսակից Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքում, հայտնելով Շուշանի ներողության մասին, գրել էր` «Ապրես, Շուշան, դու ուժեղ մարդ ես»:

***

Բոլորը հանգստացան, չնայած շարունակում են անհագիստ մնալ: Քաղաքականություն չկա, որովհետեւ քաղաքականությամբ զբաղվում են ապաքաղաքական մարդիկ: Երգ չկա, որովհետեւ երգն այլեւս արտադրության պես մի բան է` թուրքական, ադրբեջանական, լավագույն դեպքում` տեղական, ինչպես թթվասերը, մածունը… Խառնվել ենք, որովհետեւ խառնված է, կամ` հակառակը, ավելի ճիշտ` հակառակը: Բարոյականությունն ու անբարոյականությունը ծիծաղելի բառեր են դարձել, որովհետեւ կարելի է մեկին, բոլորին անբարոյական անվանել, հետո` ներողություն խնդրել, եւ ներվել: Բայց փրկություն կա, եւ այն ներսից է գալու, որովհետեւ մենք ներսից ենք փչացած, բոլորս… Ներողություն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱԽՈՐԴ ԵՎ ՆԵՐԿԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԸ» ՍՏԵՂԾԵԼԻՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ 0 ԴՐԱՄ Է ԵՂԵԼ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԸ» ՍՏԵՂԾԵԼԻՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ 0 ԴՐԱՄ Է ԵՂԵԼ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական