Այսպես չի կարող շարունակվել, մեր տունը քանդվում է ամեն օր. ասում է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը։ Նա «Մայր Հայաստան» հասարակական նախաձեռնության անդամ է։ Միավորվելով իր գաղափարակից ընկերների հետ՝ վերլուծաբանը հանրության ուշադրությունն է հրավիրում աղաղակող փաստերի վրա՝ Հայաստանի ղեկավարին բանակցությունների ժամանակ ծաղրում են, նվաստացնում են։ Նրան ծաղրելով ու նվաստացնելով՝ անվանազրկում են նաև Հայաստանն ու հայ ժողովրդին, յուրաքանչյուրիս։ Ասում են՝ սա դուք եք, բոլորդ։
«Մայր Հայաստան» շարժումն ապավինում է ժողովրդի կամքին, միասնությանը։
Եթե հարցնեն՝ ո՞ւր է ձեր առաջնորդը, ո՞վ է նա, ո՞ւմ հետևից ենք գնալու, նախաձեռնության անդամները կպատասխանեն՝ առաջնորդը կծնվի ընթացքում։
Մանրամասները՝ տեսանյութում