Ստեղծվել է «Մայր Հայաստան» հանրային նախաձեռնությունը, որը դեմ է օրվա իշխանությունների վարած քաղաքականությանը, վստահ է, որ Արցախի հանձնումից հետո խաղաղություն չի լինելու, Ադրբեջանի և Թուրքիայի հաջորդ թիրախը Հայաստանն է ոչ թե սահմանների սեղմումով, այլ ամբողջական օկուպացիայով։
«Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչներն այլ ելք չեն տեսնում, քան իշխանափոխությունը, որովհետև պատերազմից հետո տեղի ունեցող բանակցությունների արդյունքը ցույց է տալիս, ապացուցում է, որ հայկական կողմի զիջումները չեն դադարելու, իսկ Ադրբեջանն անընդհատ պահանջելու է, բայց մինչև ե՞րբ, որքա՞ն։
Պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն, որի ղեկավարը չպետք է լինի կուսակցական անձ և արտահերթ ընտրություններին չպետք է առաջադրվի։
Մանրամասները՝ տեսանյութում.