Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՈՄՈՒՆԻՍՏ ՀԱՅԸ

23/05/2014
- 23 Մայիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Իմ իմաստուն բարեկամըՙ հանգուցյալ Կառլեն Դալլաքյանը, իր ժամանակաշրջանի համայնավար գործիչներին բնորոշելու յուրահատուկ բանաձեւ ուներՙ հայ կոմունիստներ եւ կոմունիստ հայեր: Ըստ նրա, օրինակ, Խ. Հայաստանի Համայնավար կուսակցության Կենտկոմի բոլոր առաջին քարտուղարները, գրեթե առանց բացառության, հա՛յ կոմունիստներ էինՙ Խորհրդային կայսրության պարտադիր, հարկադիր եւ հնարադիր պայմաններում իրենց ժողովրդի բարօրության, ազգայինՙ թեեւ անկատար այդ պետականության պահպանման ու զարգացման համար իրենց ջանքն ու եռանդը, ոմանք նաեւ կյանքը չխնայած մարդիկ: Նրանք կոմունիստ էինՙ ժամանակաշրջանի պահանջների թելադրանքով, նաեւ գաղափարախոսական կողմնորոշմամբ: Միաժամանակ հայ էին, զտարյուն ու տոհմիկ, սիրում էին իրենց ժողովրդին, սիրում էին իրենց երկիրը: Մինչդեռ կոմունիստ հայերը…

Իմաստուն բարեկամիս հետ ունեցած բազմաթիվ զրույցներում առիթ չի եղել հարցնելու նրա կարծիքը Անաստաս Միկոյանի մասին, 20-րդ դարի համաշխարհային պատմության խոշորագույն դեմքերից մեկիՙ որի արձանը Երեւանի քաղաքապետարանը որոշել է կանգնեցնել մեր մայրաքաղաքում, չմտածելով անգամ, որ նման որոշման համար, թեկուզ Ավագանու համաձայնությամբ, անհրաժեշտ է հասարակական քննարկում, ինչը արեց եւ անում է մամուլը:

Արձան կանգնեցնելՙ նշանակում է արժեւորել, կամ վերարժեւորել տվյալ անձը, նաեւ հավերժացնել: Ճիշտ է, մենք ունենք նաեւ արձաններ, որոնց հերոսները հակասական մարդիկ են եղել, որոնց կենսագրությունում եղել է ե՛ւ դրականը, ե՛ւ բացասականը: Օրինակՙ Դրաստամատ Կանայանըՙ նշանավոր Դրոն: Սակայն այս պարագայում գործում է նաեւ մեկ այլ հանգամանքՙ վայրը, տեղանքը, որտեղ բարձրացվում կամ տեղադրվում է նման կերպարների արձանը: Իսկ Դրոյի պարագայում այդ տեղանքը կարող է լինել միայն Բաշ-Ապարանը, որտեղ նրա զորավարի տաղանդը դրսեւորվեց անխառն հարենասիրությամբ:

Նմանապես, եթե, օրինակ, Անաստաս Միկոյանի արձանը կանգնեցվեր Կրեմլում, ապա դա կլիներ արժանի գնահատանք Սովետական-Ռուսական կայսրությանը նրա մատուցած ծառայությունների համար: Ավելի ճիշտ կլիներ եւ արդար, առանց հեգնանքի եմ ասում սա, եթե նրա մոմե կրկնօրինակը տեղադրվեր Մադամ Թյուսոյի թանգարանումՙ համաշխարհային դեմքերի շարքում, ասենքՙ Նիլս Բորի կողքին, որպես մեկը, որին ողջ աշխարհը պարտք է միջուկային պատերազմից փրկվելու համար…

Բայց Երեւանո՞ւմ, Հայաստանո՞ւմ, որտեղ դեռեւս կան վերապրողներ եւ ժառանգներ բռնադատված, աքսորված, գնդակահարված հազարավոր հայերի, մարդկանց, որոնց մահացուցակները նաեւ ինքն է ստորագրել: Նաեւՙ կան փաստեր ու փաստաթղթեր, որ նա եղել է ապազգային անձ, որ պայքարել է ազգային մեր ձգտումների դեմ: (Այս կապակցությամբ կարդալ 5-րդ էջում թարգմանաբար մատուցվող փաստաթուղթը):

Իմաստուն բարեկամիս բանաձեւովՙ Անաստաս Միկոյանը կոմունիստ հայ էր: Այլապես հայ կոմունիստները, իրա՛վ հայերը, որոնք մեզնից լավ գիտեին ովՙ ով է, նրա արձանը վաղուց բարձրացրած կլինեին մեր երկրում: Չեն արել, ուրեմն պետք չէր: Ա. Միկոյանը թող մնա պատմության գրքերում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ. ԵԶՐԱՓԱԿԻՉԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Հաջորդ գրառումը

ԱՅՍՕՐ ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ԱՐՇԱՎ` Ի ՆՊԱՍՏ ԳԻՏՈՒԹՅԱՆ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԱՅՍՕՐ ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ԱՐՇԱՎ` Ի ՆՊԱՍՏ ԳԻՏՈՒԹՅԱՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական