Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ժամանակը ցույց կտա»

26/05/2023
- 26 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նկատի ունենալով Հայաստան-Ադրբեջան ներկա բանակցային գործընթացը, երկու երկրների ղեկավարների մոսկովյան հանդիպման շեմին ասել է, թե Կրեմլը կուզենար արդյունք ստանալ, բայց թե դա ինչ չափով կհաջողվի՝ «ցույց կտա ժամանակը»:

ՌԴ գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության եւ միազգային հարաբերությունների ինստիտուտի Կովկասի ենթաբաժնի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը կարծիք է հայտնել, որ «ճեղքում» դժվար թե լինի: «Հակամարտության կողմերի թիկունքում,- «ՌԻԱ նովոստի» ռուսաստանյան լրատվական գործակալության թղթակցին ասել է նա,- 30 տարիների անարդյունք բանակցություններ են: Վերջին շրջանում էլ սկզբունքորեն ոչինչ տեղի չի ունեցել: Խաղաղության համաձայնագիր կնքելու համար սահմանին նվազագույնը պետք է դադարեն փոխհրաձգությունները»,- ընդգծել է փորձագետը:

Նրա կարծիքով, նշում է գործակալությունը, անգամ Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի պատրաստակամությունը չի մոտեցնի խնդրի լուծումը: «Ամենից առաջ դրան պետք է համաձայնեն Ստեփանակերտում: Եթե խոսքը միայն Հայաստանի միակողմանի հրաժարման մասին է հովանավորությունից, հարց է առաջանում՝ ի՞նչ է սպասում Ղարաբաղի հայերին: Նրանք չեն ցանկանում Ադրբեջանի կազմ մտնել, իսկ 2025-ին այդտեղից կարող են հեռանալ ռուսաստանցի խաղաղապահները»,- զգուշացնում է Կռիլովը:

ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահի տեղակալ Դմիտրի Նովիկովը, անդրադառնալով Հայաստանի վարչապետի վերջին օրերի հայտարարություններին, «Գազետա.ռու»-ի հետ զրույցում հայտարարել է , թե Փաշինյանը բարդ վիճակում է հայտնվել «տարբեր տեսակետներից՝ բարդ ներքաղաքական իրավիճակում, բարդ միջազգային իրավիճակում»:

«Կան ուժային մի քանի կենտրոններ, որոնք այժմ ազդում են Հայաստանի իրավիճակի, հայկական իշխանությունների վրա: Կա դիրքորոշում, կապված, մի կողմից, Հայաստանի համար Ռուսաստանի հետ դաշնակցային պարտավորությունները կատարելու անհրաժեշտության հետ: Մյուս կողմից, կա արեւմտյան երկրների ճնշման գործոնը, որոնք Հայաստանին սպառնում են զգալի պատժամիջոցներ կիրառել, եթե Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները պահպանվեն: Այդ իրավիճակում էլ նա փորձում է հայկական կողմից կառուցել քաղաքականության մի նոր եղանակ, որը թույլ կտար կարգավորել այն լարվածությունը, որ գոյություն ունի Բաքվի ու Երեւանի հարաբերություններում»,- նկատել է ռուս խորհրդարանականը:

Նովիկովը նաեւ կարծիք է հայտնել, թե ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը չի համապատասխանում հենց Հայաստանի ազգային շահերին: Եթե   Հայաստանի ներկայիս իշխանությունները հետ»õեն իրենց երկրի, իրենց ժողովրդի շահերը հարգելու անհրաժեշտությանը, ապա ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին ոչ մի խոսք լինել չի կարող, ընդգծել է ռուսաստանցի պատգամավորը: 

Այս իրավիճակում, նշել է «Ռեգնում» գործակալության զրուցակիցը, Երեւանը կարող է հույս դնել Մոսկվայի եւ Թեհրանի աջակցության վրա: Վերջինիս հարցում նկատի է առնվում, որ նրա հարաբերությունները Բաքվի հետ այժմ ամենացածր մակարդակի են:

Արցախյան խնդրի հետ կապված ներկա քաղաքական մարտահրավերին մեկ այլ տեսանկյունից է նայել ռուսաստանյան «Ռեպորտյոր» ցանցային հրատարակությունը: Նրա հրապարակումը վերնագրված է «Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հանձնումով Ռուսաստանը կկորցնի Հայաստանը որպես ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի գծով գործընկերոջ»: «2023 թ. հունիսի 1-ին Քիշնեւում կարող է տեղի ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի պաշտոնական ստորագրումը,- ասվում է տպագրված հոդվածում:- Այդ իրադարձությունը պետք է վերջ դնի Երեւանի ու Բաքվի միջեւ տարածքային վեճերին ( ՞ – Գ. Մ.), որից հետո հավաքական Արեւմուտքին այլեւս ոչինչ չի խանգարի վերջնականապես իր բուռը հավաքել Անդրկովկասը…»:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բենյամին Պողոսյան. Հայաստան-Իրան-Հնդկաստան: Եվրասիայում ձեւավորվող մի նոր համագործակցություն

Հաջորդ գրառումը

Թրքական ախտը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Զարմանք է առաջացնում «Մեր ձևով»-ի որդեգրած քաղաքականությունը, որը շեշտը դնում է սոցիալ-տնտեսական զարգացման թեզերի վրա

02/02/2026
Հրապարակախոսություն

Գեոպոլիտիկ առումով դառնում ենք նախկինում արգելված ֆանտազիաների վայր, որտեղ աշխարհի մեծերը սկսում են բավարարել սեփական թաքնված աշխարհաքաղաքական կարիքները

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց. Սուրենյանց

01/02/2026
Հաջորդ գրառումը

Թրքական ախտը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական