Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Թուրքիայում իշխանության փոփոխությունը Հայաստանին ոչինչ չի տա

Այս կիրակի՝ մայիսի 28-ին, Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է տեղի ունենալու Նախագահի աթոռը զբաղեցնելու համար գործող նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն ու ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուն կպայքարեն Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստայանն «Ազգ»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնում՝ պայքարից դուրս մնացած երրորդ թեկնածուն՝ Սինան Օհանը, ընդդիմադիր Քըլըչդարօղլուին չի աջակցի:

–  Օհանը ծագմամբ ադրբեջանցի է, թուրք հասարակության ծայրահեղ աջ, ազգայանամոլական թեւն է ներկայացնում, պանթուրքիստական գաղափարախոսության կրողն է:  Չեմ կարծում, որ նրա իր ձայները կտա Քըլըչդարօղլուին:  Ավելի հավանական է, որ էրդողանի հետ գործարքի մեջ մտնի՝ ինչ-որ մի պաշտոնի ակնկալիք ունենալով:

Այսինքն, դուք այն համոզմանն եք, որ Էրդողանը, այնուամենայնիվ, կվերընտրվի՞:

– Այո, ավելի հավանական է, որ նա կընտրվի:  Եթե հաշվի առնենք այն փաստը, որ խորհրդարանական ընտրություններում էրդողանի կուսակցությունը բավական համոզիչ հաղթանակ է տարել, ընտրողներնեը կարող են մտածել՝ եթե խորհրդարանում հաղթել են, ապա ձայները հենց իշխող ուժին էլ արժի տալ:

Մեր հասարակությունն այնպիսի համոզում ունի, որ եթե Էրդողանն այլեւս նախագահ չլինի, ապա ՀայաստանԹուրքիա հարաբերությունները ջերմանալու են:

– Նման սցենարն անգամ տեսակենորեն քննարկելն է անհավանական, ինչո՞ւ, որովհետեւ ընդդիմությունը թուրքական վերնախավն է ներկայացնում:  Նրանք էլ մի ուրիշ խմբավորում են՝ քեմալականներ, որոնց շարքերում քիչ չեն պանթուրքական գաղափարախոսությամբ առաջնորդվողները:  Հետեւաբար կարծում եմ, որ մեզ համար որեւէ տարբերություն չի լինի, եթե իշխանություն ընդդիմությանը վերցնի:  Նրանք նույն գծի կրողն են, գուցե որոշ հարցերում ավելի մեղմ են, հայտարարություններն՝ ավելի քաղաքակիրթ, բայց էական որեւէ տարբերություն չկա:

Սրանք, գուցե, Էրդողանի համար վերջին ընտրություններն են Նա իր հաջորդին պատրաստո՞ւմ է:

– Պատմությունը ցույց է տալիս, որ Էրդողանի նման բռնատերերը երբեք չեն էլ մտածում, որ կարող է իրենց իշխանավարման ավարտը գալ, հետեւաբար որպես կանոն իրենց հաջորդներին չեն նախապատրաստում:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ