Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՄԱՐ

06/06/2014
- 06 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դեռեւս այս տարեսկզբին «Ազգին» տված բացառիկ հարցազրույցում, որ հրապարակվեց փետրվարի 28-ին, ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրկհալտերը տեղեկացրել էր, որ Շվեյցարիայի` ԵԱՀԿ նախագահության ընթացքում բազմաթիվ պաշտոնական այցելություններ կլինեն ԵԱՀԿ մասնակից երկրներ, ներառյալ` Հարավային Կովկաս:

Այդպիսով` հունիսի 2-ին Բուրկհալթերն արդեն Բաքվում էր, այդուհետեւ այցելեց Թբիլիսի, իսկ հունիսի 4-ին Երեւանում էր: Ի շարս այլ թեմաների, հատկապես Բաքվում, ապա Երեւանում ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել է ղարաբաղյան հակամարտությունն ու բանակցություններն ակտիվացնելու կոչ արել:

Բուրկհալթերը տարածաշրջան էր այցելել ղարաբաղյան խնդրի համատեքստում «կառուցվածքային/կառուցվածքայնացված բանակցությունների նոր փուլի» առաջարկով:

Հիշեցնենք, որ «Ազգին» տված հարցազրույցում դեռեւս տարեսկզբին Բուլկհալթերը վստահություն էր հայտնել, թե «ձգձգված հակամարտությունների առումով ԵԱՀԿ-ում հնարավոր է կոնկրետ եւ նշանակալի առաջընթաց արձանագրել: Չնայած առաջընթացը հաճախ լինում է փոքր քայլերով, ես համոզված եմ, որ կազմակերպությունն ունի այդ գործընթացին աջակցելու կարողություն»:

«Մենք խորապես հավատում ենք, որ պարզապես նստել ու սպասելը տարբերակ չէ: Մարդկային շփումները, փորձագետների միջեւ փոխանակումներն ու տարածաշրջանային ավելի ակտիվ համագործակցությունը կարող են ներդրում ունենալ կողմերի միջեւ վստահության ձեւավորմանը… Մենք կփորձենք աշխատել երիտասարդ պաշտոնյաների, արվեստագետների ու լրագրողների հետ, որոնք սովորաբար ներգրավված են հակամարտության վերաբերյալ ներքին քննարկումներում», ասել էր շվեյցարացի դիվանագետը մեր թերթին տված հարցազրույցում:

Այսինքն` Շվեյցարիան իրապես փորձ է անում կոնկրետ քայլերի դիմել, առաջարկներ ներկայացնել: Հետաքրքրական է, որ թեեւ բազմաձեւաչափ էին շվեյցարացի դիվանագետի հանդիպումները տարածաշրջանում, սակայն այդ երկրի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությամբ հենց ղարաբաղյան հարցն էր քաղաքական քննարկումների հիմնական թեման:

Ամեն դեպքում, Շվեյցարիայի կողմից փաստացի բանակցող կողմերին կոչ է արվել «նախագահների մակարդակով հաջորդ հանդիպումը մեկնակետ դարձնել կառուցվածքային գործընթացի համար` դեպի խաղաղ կարգավորում»:

Այսպիսի մոտեցումը կամ շեշտադրումը որոշակիորեն նորություն է բանակցությունների առումով, հատկապես, երբ այն մեկնաբանվում է որպես ոչ թե դեպքից դեպք հանդիպումների ձեւաչափ, այլ աշխատանքային հանդիպումների շարք` հստակ ամրագրվող աշխատանքային հանդիպումներով ու ժամանակացույցով:

Իրապես կարելի է նման առաջարկը նոր մոտեցում ներկայացնել, սակայն պետք է փոքր ճշգրտում անել: Բանն այն է, որ այն ավելի շուտ մշակել ու փորձում են կյանքի կոչել հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում, մասնավորապես` ամերիկյան համանախագահության նախաձեռնությամբ:

Արդեն մի քանի անգամ ամերիկյան կողմի տարբեր մակարդակի հանդիպումներում ներկակացվում է, որ հենց այսպիսի մոտեցում են ուզում համաձայնեցնել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ, որպեսզի վերջիններիս հանդիպումները լինեն ոչ թե դեպքից-դեպք, այս կամ այն համաժողովի ու խորհրդաժողովի միջացնքներում կամ սենյակներում, այլ կրեն որոշակի պարբերականությամբ ու գրաֆիկով կազմակերպվող հանդիպումների բնույթ:

Ներկա դրությամբ բանակցությունների նման ձեւաչափի անցնելու մասին իրենց դիրքոշորումները դեռեւս չեն ներկայացրել Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրները, սակայն եթե ԵԱՀԿ գործող նախագահի մակարդակով այս մոտեցումը հանրայնացվում ու շեշտադրվում է որպես ԵԱՀԿ կողմից արվող առաջարկ, ապա կարելի է ասել, որ համանախագահողների միջեւ առնվազն համաձայնություն կա:

Մյուս կողմից, «կառուցվածքայնացված բանակցություններ» ասվածը կարելի է նաեւ հասկանալ իբրեւ ոչ միայն հստակ ժամանակացույցի ու պարբերականության առումով փոփոխված մոտեցում, այլեւ քննարկումների բովանդակության: Տպավորություն է ստեղծվում, թե մինչ օրս այստեղից ու այնտեղից էին բանակցություններն ընթանում, ավելին, ոչ մի հարցում հստակություն չկար, հետեւաբար չկար եւ կառուցվածք:

Եվ եթե այս թեման զարգացնենք, ապա ինքնաբերաբար եզրահանգում ենք, որ ճիշտ այնպես, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անգործությունից հոգնել են տարածաշրջանում, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբում ու դրանից էլ ավելի լայն շրջանակում հոգնել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների անպտուղ հանդիպումներից: Հաստատապես ասվածը հիմք ունի, քանի որ վերջին շրջանում ձախողվեցին մի քանի հաստատակամ փորձեր Ադրբեջանի վարքագծի պատճառով, երբ վերջինս հանդիպման էր ներկայանում «առաջարկների մի նոր փաթեթով»:

Մյուս կողմից, որեւէ պարագայում պետք չէ մոռանալ, որ ուկրաինական իրողություններն ու դեպքերի բնավ էլ ոչ ցանկալի զարգացումները բոլորին այս կամ այն կողմի շահն ավելի վճռական պաշտպանելու անհրաժեշտության առաջ է կանգնեցրել, եւ ղարաբաղյան հակամարտության համատեքստը, ցավոք, այդ բոլոր շահերի հետ առնչություն ունի: Ավելին, առնչություն ունի այդ շահերը ներկայացնող ու պաշտպանող երկրների ու կազմակերպությունների հետ:

Բուրկհալտերը նաեւ բարձրաձայնել է մարդկային շփումների մեծ կարեւորության մասին, որոնք կարող են նպաստել փոխադարձ վստահության ստեղծմանը: Միեւնույն ժամանակ, հենց Բաքվում շվեյցարացի դիվանագետը մտահոգություն է հայտնել ճնշումների առնչությամբ, որ իրականացվում են երկու երկրների հարաբերությունների նորմալացման ուղղությամբ աշխատող անհատների նկատմամբ:

Սա էլ եւս մեկ թեմա է, որը Ադրբեջանի հետ քննարկումներում ոչ մի տեղ չեն տանում: Եվ խնդիրն այն անառողջ, անգամ վախի մթնոլորտն է, որ ադրբեջանական իշխանությունների ջանքերով ձեւավորվել է հարեւան երկրում: Ընդ որում, Ադրբեջանում չեն բավարարվում ահաբեկումներով ու ձերբակալություններով: Հայ-ադրբեջանական շփումներին կողմնակից ադրբեջանցիները հաճախ են բարձրաձայնում, որ Ադրբեջանի իշխանությունները կհամաձայնեն մարդկային շփումներին չխոչընդոտելու տարբերակին, երբ այդ բոլոր շփումներում ընդգրկվեն իրենց հնազանդները:

Սա, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի իմիտացիոն ու անարդյունք որակվող գործունեության նման, նույնքան անարդյունք ու անարդյունավետ կարող է դարձնել վստահության ստեղծմանն ուղղված մարդկային բոլոր տեսակի շփումները` բոլոր տեսակի խմբերի միջեւ: Եվ եթե ադրբեջանական իշխանությունները հաջողեն վերահսկողության տակ պահել մարդկանց խմբերի միջեւ շփումները, ապա դա հակամարտության փոխակերպման, ու այդպիսով` կարգավորման հարցում ոչ մի հաջողություն չի ունենա:

Հատկապես, որ Ադրբեջանում հայերի հետ շփում ունենալն արդեն «հայրենիքի դավաճանության» հոդվածով մեղադրվելու ճանապարհի կես քայլն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՈՒԺԸ

Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆ. ՆԱՎԹԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՈՐՈՇ ՆՎԱԶՈՒՄ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆ. ՆԱՎԹԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՈՐՈՇ ՆՎԱԶՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK) հրապարակել է մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումները, գրում է ermenihaber.am-ը: Ըստ այդմ, հայտարարվել է, որ...

ԿարդալDetails

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական