Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ Է ԱՐԴԵՆՙ ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ ԹԻՎ 2

06/06/2014
- 06 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

«Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիան հիշեցնում է մեզ, որ մեր ազատ երկրները չեն կարող ինքնաբավ եւ ինքնագոհ լինել մեր ընդհանուրՙ «ամբողջական, ազատ եւ խաղաղ Եվրոպա» տեսլականի մեջ»: «Մենք պետք է կանգնենք ազատություն տենչացողների կողքին»: «Սրանք պարզապես խոսքեր չեն: Սրանք անբեկանելի հանձնառություններ են, որոնց թիկունք են կանգնում աշխարհի հզորագույն դաշինքն ու պատմության հզորագույնՙ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը: Եվ դուք վկա եք այսօր մեր հանձնառությանը: ՆԱՏՕ-ի օդուժըՙ Բալթյան երկնքում, դաշնակից ռազմանավերըՙ Սեւ ծովում պարեկություն անելիս, մեր զինված ուժերի համատեղ զորավարժությունները, մեր հզորացված ու դիմակայող ներկայությունը լեհական հողում: Մենք այս բաներն անում ենք ոչ թե որեւէ երկրի սպառնալու, այլ մեր եւ մեր բարեկամների անվտանգությունն ու տարածքները պաշտպանելու համար»: «Երեկ ես հայտարարեցի ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների անվտանգությունն ամրապնդելու, Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայությունը ուժեղացնելու նախաձեռնության մասին»: «(…) Դա նշանակում է պաշտպանության գործում հավելյալ օժանդակություն օգնելու մեր բարեկամներինՙ ինչպես Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը»: «(…) Մենք չենք ընդունելու Ղրիմի բռնագրավումը կամ Ուկրաինայի ինքնիշխանության բռնաբարումը Ռուսաստանի կողմից»: «Մեր ազատ երկրները միահամուռ պիտի կանգնեն այնպես, որ Ռուսաստանի հետագա պրովակացիաները պարզապես շեշտեն այդ երկրի առավել մեկուսացումն ու կորուստները»:

Որոտընդոստ ծափահարություններով ընդմիջված ճառից մեջբերվող սույն խոսքերը (իմ հապճեպ թարգմանությամբ) արտասանվեցին Վարշավայում, հունիսի 4-ին, նախագահ Բարաք Օբամայի կողմից, որ Բրյուսելում երեկ գումարված Մեծ 7-ի (առանց Ռուսաստանի) գագաթաժողովին հասնելու ճանապարհին Լեհաստան էր ժամանել մասնակցելու Լեխ Վալենսայի նախագահ ընտրվելու 25-ամյակին:

Կարծում եմ շատերին են ծանոթ ոչ շատ հեռու անցյալում հնչած նման խոսքեր: Համենայնդեպս ծանոթՙ ռազմաշունչ հռետորաբանության տեսակետից, հնչած Սառը պատերազմի թեժ օրերին Արեւմուտքի տարբեր առաջնորդների կողմից, որոնց ի պատասխան Մոսկվայից սովորաբար հնչում, ավելի շուտՙ որոտում էին այլ, ոչ պակաս ռազմաշունչ հռետորաբանություններՙ համեմված «իմպերիալիստներ», «կապիտալիստներ», «հետադիմականներ» ու նման «շոյիչ» բնորոշումներով:

Այս պահին իմաստ չեմ գտնում Մ. Նահանգների նախագահի խոսքերը վիճարկելու մեջ, ոչ էլ նախագահ Պուտինիՙ երեկ ֆրանսիացի լրագրողներին տված, անհամեմատ մեղմ, պատասխանները: Թեեւ, անկեղծորեն ասած, Օբամայի խոսքերում պատմական հակասություններ առկա են, ինչպես նրա այն պնդումը, թե լեհական «Սոլիդարնոստ» շարժման հաղթանակն էր պատճառը Բեռլինի պատի քանդման (խե՜ղճ մեր ՀՀՇ¬ականներ, կարծում էինՙ իրենք են այդ բանը արել) ու Արեւելյան Եվրոպայի մյուս երկրների, նաեւ Խ. Միության փլուզման: Այնինչ պարզից էլ պարզ է, որ նման գաղափարախոսությամբ ու տնտեսակարգով կայսրությունը պիտի՛ փլուզվեր ներքնապես ու նրան չէր կարող փրկել ոչ գորբաչովյան «պերեստրոյկան» եւ ոչ էլ «գլազնոստը»:

Մեզ համար կարեւորն այն է, որ Վարշավայում փաստորեն եւ պաշտոնապես հայտարարվեց Սառը պատերազմի 2-րդ ռաունդը երկուՙ հզորագույն եւ հզոր կայսրությունների միջեւ, ու, հետեւաբար, գործնապես հետզհետե շատ, շա՜տ դժվար է լինելու կոմպլեմենտարիզմի-փոխլրացման մեր ճիշտ քաղաքականության շարունակումը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԻԳԱՐԵՏՆԵՐԸ ՉԵՆ ՆՊԱՍՏՈՒՄ ԾԽԵԼԸ ԹՈՂՆԵԼՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՄՈԴԵ՞ԼՆ Է ՄԵԶ ԶԱՐԴԱՐԵԼՈՒ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՄՈԴԵ՞ԼՆ Է ՄԵԶ ԶԱՐԴԱՐԵԼՈՒ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025

Նարեկ Կարապետյանը գրում է․ Մի քանի ՔՊ-ական տիկնայք գրել են, թե իբր մինչև ՀԷՑ-ի Տնօրենների խորհրդի նախագահ նշանակվելս (որտեղ, աշխատավարձ...

ԿարդալDetails

«Հայաստան» խմբակցությունը միացավ իմպիչմենտի գործընթացին

26/09/2025

Վալոդյա Գրիգորյանին uպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է. բացառիկ մանրամասներ

26/09/2025

Մեկնարկել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցումը

26/09/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական