Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՈՍՆ ԷԼ Ո՞ՆՑ Է ԼԻՆՈՒՄ

29/08/2014
- 29 Օգոստոսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Քաղաքագիտության մեջ կա մի այսպիսի տեսությունՙ քաոսի քաղաքականություն: Վերջին տարիներին միջազգային մամուլը շատ է գրում այս մասին, առնվազն մեկ անգամ գրել է նաեւ մեր թերթը: Էությունը հետեւյալն էՙ օգտագործելով առկա հակասությունները, աշխարհի որեւէ տարածաշրջանում հրահրում կամ սրում ես հակամարտություններ, դրանք հասցնում շիկացման եւ կողմերի ուժասպառ լինելուց հետո միջամտումՙ նախապես ապահովելուց հետո քո շահաբաժինը: Եվ կամՙ բնավ էլ չես միջամտում, մինչեւ մեկ այլ տեղ մեկ այլ հակամարտության բռնկում: Այլ խոսքովՙ դա վերահսկվող քաոս է, որտեղ սանձերը միշտ պետք է պահել ձեռքիդ:

Իմ տպավորությամբ Վաշինգտոնը վերջին շրջանում կորցրել է սանձերը Միջին եւ Մերձավոր Արեւելքում, որն իր ներքին հակասություններով ու հակադրություններով ամենահարմար վայրն էր քաոսի վերածվելու: «Արաբական գարնան» շղթայական բռնկումից հետո գլխավոր խաղացողներինՙ Մ. Նահանգներին, Թուրքիային, Քաթարին, Իսրայելին, ՆԱՏՕ-ի մյուս ուժերին հաջողվեց սասանել կամ գլխովին ջախջախել «անհնազանդ» երկրների իշխանություններին եւ տեւական հակամարտության մեջ պահել ողջ տարածաշրջանը, հատուկ հոգածության արժանացնելով նավթառատ երկրներն ու նավթուղիները: Մինչ այդ Մ. Նահանգները «խաղաղեցրել» ու «կարգավորել» էր հետսադդամյան Իրաքը եւ զորքերը քաշելու խոստումը հարգելու պահը հասել էր նախագահ Օբամայի համար…

Բայց ISIS-ը կամ խալիֆաթականները խառնեցին բոլորի հաշիվները, անցան իրենց համար նախագծված կարմիր գիծը, այսինքնՙ Սիրիա-Իրաք սահմանը, արշավեցին Մոսուլ եւ այժմ սպառնում են Բաղդադին, հյուսիսային շրջաններին: Մնացյալը հայտնի է…

Այժմ անհրաժեշտ է զսպել սահմանախախտներին: Բայց ինչպե՞ս: Նոր ներխուժումը առայժմ բացառված է: Մնում է նրանց ռմբակոծել օդից: Սակայն դրանով չես կարող ոչնչացնել նրանց (գուցեեւ պետք էլ չէ ոչնչացնել), որոնք խորապես արմատավորված են սուննի ազգաբնակչության մեջ: Քուրդ «փեշմերգաները», որքան էլ լավ ռազմիկներ, չեն կարող նրա հախից գալ մենակ: Ուրեմն պետք է զինել քրդերին, միաժամանակ, ինչպես հրահանգեց նախագահ Օբաման, վերահսկել, առայժմ, խալիֆաթականների շարժումները սիրիական երկնքից, ի հարկին դեմ չլինելով հարվածել նրանց որջերը այդ երկրում: Նման պարագաներում կարող է աշխատել արաբական հին իմաստությունըՙ «Թշնամուս թշնամին բարեկամս է»: Ասադը Վաշինգտոնի բարեկա՞մ: Ինչո՞ւ ոչ: Մեկ է, Սիրիայի նախագահը դեռ երկար տարիների կարիք ունի երկիրը վերականգնելու, պետությունը, թեկուզ երկրի որեւէ մասում, վերակազմակերպելու համար: Նա վնասազերծված է:

Այո, իսկական քաոս է: Ոչ միայն Իրաքում, Սիրիայում, այլեւ Լիբիայում, Գազայի շուրջը, իսկ երեկվանից արդենՙ Իսրայելի սահմանից ընդամենը 200 մետր հեռու սիրիական Ղունեյտրա ավանում, որը «Ան Նուսրայի» ջիհադիստները առավոտյան խլեցին կառավարական զորքերի ձեռքից:

Քաոսը այս պարագայում լայնընդգրկուն է: Վերահսկելը խիստ դժվար:

Միայն քաոս ստեղծողը ի վիճակի է խաղաղեցնելու տարածաշրջանը: Խաղաղասերները դա են ակնկալում Վաշինգտոնից: Չէ՞ որ ամերիկյան ֆիլմերը սովորեցրել են բոլորիս, որ երկրագնդին սպառնացող որեւէ վտանգի դեմն առնում են միայն Մ. Նահանգների նախագահները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԵՔԵՅԱՆՑԻՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԸ

Հաջորդ գրառումը

ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻՆ ԱՐԺԵԶՐԿՈՂ ԵՐԿՈՒ ԱՄԱՌ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻՆ ԱՐԺԵԶՐԿՈՂ ԵՐԿՈՒ ԱՄԱՌ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025

Արման Աբովյանը գրում է․ Ահա այսպես դիմավորեցին ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը։ Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ — բայց սա...

ԿարդալDetails

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական