Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նախագահական ընտրությունները Թուրքիայում հիասթափություն են պատճառել Քըլըչդարօղլուի թիմակիցներին. նրանց ընտրազանգվածը զայրացած է և խոր վշտացած

15/05/2023
- Վերլուծություն

Մայիսի 14-ին Թուրքիայում նախագահական և խորհրդարանական համատեղ ընտրություններն էին: Նախագահի պաշտոնին 6 կուսակցություններից կազմավորված «Ազգ» դաշինքն առաջադրել էր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին, որին աջակցել է «Աշխատանք և ազատություն» դաշինքը Թուրքիայի բանվորական և  «Ձախ կանաչ» կուսակցությունների գլխավորությամբ:

Ի դեպ, վերջինը այդ նույն Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն է: Քանի որ Սամանադրական դատարում քննարկվում էր նրա գործունեությունը դադարեցնելու հարցը, ուստի վերջինը փակվելու փաստի առջև չկանգնելու համար որոշեց ընտրություններին մասնակցել «Ձախ կանաչ» կուսակցության անվան տակ:

 «Հանրություն» դաշինքն էլ առաջադրեց գործող նախագահ, «Արդարություն և բարգավաճում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ընդդիմությունը խնդրահարույց էր համարում Էրդողանի առաջադրումը, թե նա արդեն երկու անգամ՝ 2014-18 և 2018-23 թթ. վարել է նախագահի պաշտոնը, իսկ Սահմանադրության 101 և 116-րդ հոդվածները  նրան 3-րդ անգամ ընտրվելու իրավունք չեն տալիս:

Հակառակ կողմը առարկում էր, թե 2014-18 թթ. Թուրքիան դեռևս չէր անցել նախագահական համակարգի, հետևաբար, Էրդողանն այդ իրավունքն ունի: Հիրավի, Թուրքիայում նախագահական համարգին անցումը տեղի ունեցավ 2017 թ. սահմադրական փոփոխությունների մասին հանրաքվեի միջոցով ընդուված օրենքով, որն Էրդողանն էր առաջարկել, այսինքն՝ ոչ ավելի, քան 2 անգամ ընտրվելու իրավունքի մասին հոդվածը ինքն էր հեղինակել: Համենայն դեպս՝ Էրդողանը ստացավ ընդհանուր ձայների 49,35%-ը և առաջ անցավ 45%-ի ձայն ստացած Քըլըչդարօղլուից: Այսպիսով, նախագահի ընտրության հարցի լուծումը հետաձգվեց մինչև մայիսի 28-ին նշանակված երկրորդ փուլը:

Մինչդեռ «Ազգ» դաշինքի կուսակցությունները հույս ունեին առաջին իսկ փուլում հասնել հաղթանակի, որ ձեռնամուխ լինեն երկրում «ուժեղացված դեմոկրատական կարգերին» անցնելու, Թուրքիան վարկավորվող պետություն դարձնելու համար Էրդողանի միանձնյա իշխանությանն ու կամայականություններին վերջ տալու և երկրում իրավական պետության հիմքերը հաստատելու ձեռնարկումներին: Դրան էին սպասում նաև դաշինքի բազմամիլիոնանոց ընտրողները:  Սակայն արդյունքը վերջիններիս նախ զայրացրել է, ապա՝ վշտացրել և խոր հիասթափություն է պատճառել, մանավանդ որ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները նշում էին. «Էրդողանը երբեք այսքան մոտ չի եղել պարտությանը»:

Ըստ երևույթին այս հաղթանակն անակնկալ է եղել նաև Էրդողանի համար, որ «Bir Gun» թերթի հեղինակ Յաշար Այդընը «Halk TV»-ի էկրանից հայտարարեց. «Էրդողանը ելութ չէր նախատեսել, բայց տեսնելով, որ առաջին փուլում հաղթել է Քըլըրդարօղլուին, որոշեց ելույթ ունենալ»:

Մայիսի 14-ի գիշերվա ելույթում նա անդրադարձավ նաև երկրորդ փուլին, ասաց, որ դեռ հաղթանակ չեն տարել: Կնշանակի՝ պարտության դեպքում բախումներ չի հրահրի երկրում, որովհետև հաշտվել է փաստի հետ,  ինչի մասին ընդիմությանն ու նրա ընտրազանգվածին ահաբեկելու նկատառումով հաճախ էր խոսում քարոզարշավի հանրահավաքներում:

Ավելին՝ նա ապրիլի 21-ին Ստամբուլի «Կապույտ» մզկիթում արած նամազից հետո, բակում ելութ էր ունեցել՝ ասելով. «Ես Ալլահից եմ հրաման ստանում, իսկ Քըլըչդարօղլուն և նրա թիմը` PKK-ի և Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկիչերից, հետևաբար, քյաֆիրներ (գյավուր) են նրանք, ովքեր կաջակցեն վեջիններիս»:

Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը Էրդողանին «պաշտոնանկ» անելու ընդդիմության նախաձեռնությունը, այսինքն՝ ընտրություններին մասնակցությունը  հրապարակավ որակեց պատական հեղաշրջման փորձ, իսկ «Արդարություն և բարգավաճում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը՝ օկուպացիա, թե ամերկացիներն են գալու Քըլըչդարօղլուի փոխարեն կառավարեն Թուրքիան:

Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն էլ զգուշացրեց թուրք ժողովրդին՝ եթե Քըլըչդարօղլուն և նրա թիմակիցներն իշխանության գալու լինեն, ապա երկրում թույլատրելու են տաղամարդկանց ամուսնությունը տղամարդու, նույնիսկ կենդանիների հետ:

Մայիսի 3-ին, Վանում Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հանրահավաքին շուրջ 300 հոգանոց մի խումբ, ոստիկանների անմիջական  ներկայությամբ, քաղաքապետի հետ անարգել քարկոծեց մասնակիցներին, որոնցից 12-ը մարմնական վնասվածքներ ստացան։ Ըստ երևույթին, քարկոծում էին, որ ստիպեն Իմամօղլուին փախչել հրապարակից, սակայն նա թեև դադարեցրեց ելութը՝ խնայելու համար մասնակիցներին, բայց չփախավ:

Նույն օրը ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հեռուստատեսությամբ քարկոծության համար մեղադրեց Իմամօղլուին, թե նա և նրա նմանները մոլի սադրիչներ են, քարերը բերել են իրենց հետ և իրենք էլ քարկոծել հանրահավաքի մասնակիցներին: Էրդողանը Սոյլուի ասածները հաստատեց իր հանրահավաքում, թե նրանցից կարելի է ամեն ինչ սպասել: Եղան նաև հարձակումներ ինչպես Ժողովրդա-հանրապետական, այնպես էլ «Լավ» կուսակցությունների քաղաքային վարչության շենքերի վրա՝ արձակալով կրակոցներ հրազենից, ընդ որում՝ ոչ միայն Ստամբուլում:

Այդ հարձակումներից իր բաժինն առավելագույնս ստացավ «Լավ» կուսակցության նախագահ տիկ. Մերալ Աքշեները, որովհետև նրա կուսակցությունը կազմավորվել է Էրդողանի հետ դաշինք կազմած Բահչելիի Ազգայնական շարժում կուսակցության հենքի վրա, հետևաբար ձայներ էր խլելու և Էրդողանի, և Բահչելիի կուսակցություններից:

Ի՞նչ կբերի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, ցույց կտա ժամանակը: Բայց որ ստացած ձայների քանակով Էրդողանի «Հանրություն» դաշինքը, որի ատաջատարն է Բակչելիի Ազգայնական շարժումը, պատգամավորների թվով զգալի գերազանցում է Քըլըչդարօղլուի Ժողովրդա-հանրապետական և Աքշեների «Լավ» կուսակցություններին, փաստ է: Էրդողանի կոսակցությունը 600 տեղանոց խորհրդարանում ստացել է 266 տեղ, Բահչելիինը՝ 49, Քըլըչդարօղլուինը՝ 169, Աքշեներինը՝ 44, վերջիններին աջակցող «Ձախ կանաչ» կուսակցությունը՝ 62 պատգամավորական տեղ:

Ընդհանուր առմամբ՝ Էրդողանի դաշինքը Թուրքիայի ազգային մեծ ժողովում ստացել է 321, իսկ Քըլըչդարօղլուինը՝ 213 տեղ: Այլ կերպ՝ եթե Քըլըչդարօղլուն նույնիսկ հաղթի ընտրությունների երկրորդ փուլում, նրա գլխավորած «Ազգ» դաշինքը չի կարող երկրում նախագահական կարգերից անցում կատարել «ուժեղացված դեմոկրատական» կարգերին, որովհետև դա ենթադրում է պատգամավորական տեղերի բացարձակ մեծամասնություն, այսինքն՝ առնվազն 400 տեղ, հակառակ դեպքում՝ պետք է գնալ հանրաքվեի, որ խորհրդարանը հաստատի, ինչը, փաստորեն, բացառվում է: Մինչդեռ այդ դաշինքի ստեղծումը, ըստ Քըլըչդարօղլուի և նրա թիմակիցների, հենց դրանով էլ պայմանավորում էին:

Հակոբ Չաքրյան

Նախորդ գրառումը

«Ինչպես հաղթահարել հարազատի կորուստը» բովանդակությամբ գիրք տպագրելուց հետո հեղինակը ձերբակալվել է

Հաջորդ գրառումը

1991 թ․ Արցախի ժողովուրդն իրացրել է ինքնորոշման իր անքակտելի իրավունքը և ստեղծել իր պետականությունը նույն հիմքերի վրա, ինչ Ադրբեջանը և Հայաստանը. Արցախի ԱԳՆ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

1991 թ․ Արցախի ժողովուրդն իրացրել է ինքնորոշման իր անքակտելի իրավունքը և ստեղծել իր պետականությունը նույն հիմքերի վրա, ինչ Ադրբեջանը և Հայաստանը. Արցախի ԱԳՆ

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական