Ամերիկացի գրող Կուրի Ռիչինսը ձերբակալվել է այն բանից հետո, երբ մանուկների համար «ինչպես հաղթահարել հարազատի կորուստը» բովանդակությամբ գիրք է հրատարակել։ Այս մասին բրիտանական «The Independent» օրաթերթն է գրում։
Թերթի փոխանցմամբ՝ կինը սպանության մեջ է կասկածվում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ամուսնուն թունավորելու ու դիտավորյալ մահ պատճառելու հիմքերով։
Ռիչինսի ամուսինն ավելի քան մեկ տարի առաջ՝ նախորդ տարվա մարտին է մահացել։ Ամուսնու մահավանից հետո գրողը ոստիկանական բաժանմունքում ասել է, թե իր տունը վաճառելու առիթով՝ ամուսնուն օղու հիմքով պատրաստված ալկոհոլային խմիչք է հյուրասիրել, հետո երեխաների ննջասենյակ է գնացել ու հետ գալուն պես նկատել՝ ամուսինն անշնչացած է։
Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ ալկոհոլային խմիչքի մեջ ֆենտանիլի (նարկոտիկ պարունակող նյութ է) քանակը թույլատրելի նորմայից 5 անգամ բարձր է եղել, ինչն էլ հենց սպանել է տղամարդուն։
Նշենք, որ ամուսնու մահից հետո Ռիչինսը «Դու ինձ հե՞տ ես» վերտառությամբ գիրք է հրատարակել, որտեղ պատմում ու նկարագրում է, թե ինչպես կարելի է հաղթահարել հարզատ մարդու կորուստը։
Ս․Վ․








