Ասկերանի շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել:
Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ավտոմոբիլային տրանսպորտով 263,8 տոննա մարդասիրական բեռ է հասցվել Ստեփանակերտ: