Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ՌԴ խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել Արցախում

Ասկերանի շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել:

Այս մասին  հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ավտոմոբիլային տրանսպորտով 263,8 տոննա մարդասիրական բեռ է հասցվել Ստեփանակերտ: